Արմինֆո. Իսրայելի կառավարությունը տեղյակ է Երուսաղեմի հայկական թաղամասում գույքի գնման Անկարայի գործունեության մասին ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինը։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ վերջին շրջանում թուրքերն ակտիվորեն անշարժ գույք, տներ եւ տարբեր շինություններ են գնում Երուսաղեմի հայկական թաղամասում: Ընդ որում, այս ամենը ներկայացվում է՝ որպես զուտ մասնավոր նախաձեռնություն։ Իրականում Երուսաղեմում հայկական անշարժ գույքի գնումը Անկարայի աշխարհաքաղաքական ռազմավարության դրսեւորում է։
<Թուրքիան փորձում է վերականգնել իր իրավունքներն անշարժ գույքի որոշ օբյեկտների նկատմամբ, որոնց տիրապետել է հարյուր տարի առաջ ։ Բացի այդ, Անկարան ակտիվորեն աշխատում է արաբական հատվածում ՝ այնտեղ արմատական տրամադրություններ արթնացնելով <Մահմեդական եղբայրներ> ահաբեկչական կազմակերպության ոգով։
Սովորաբար Իսրայելը գործում է թուրքական էքսպանսիան կանխելու ուղղությամբ՝ լրատվամիջոցներից հեռու։ Բայց այս անգամ ստիպված եղանք հասկացնել Անկարային, որ մենք չենք հանդուրժի նրա գործողությունները>, - ընդգծել է նա ։
Էսկինը նշել է, որ դեռ երեքուկես ամիս առաջ հայկական թաղամասում թուրքական գործունեության մասին տեղեկատվությունը The Jewish Press թերթի միջոցով հրապարակվեց Իսրայելի ռազմական հետախուզության նախկին սպայի կողմից: Իսրայելցի գործիչը այս հրապարակումը գնահատում է՝ որպես նախազգուշացում թուրքական կողմին, ինչպես նաև այդ հարցում համագործակցության հրավեր Հայաստանին։
<Երևանը ազդեցություն ունի հայկական սփյուռքի վրա։ Իսրայելը կողջունի հայկական <փափուկ ուժը> ՝ կանխելու Հին քաղաքում բնակվող հայերի կողմից թուրքերին անշարժ գույքի օբյեկտների վաճառքը ։ Մեր առջև Երևանի և Երուսաղեմի շահերի համընկնման օրինակ է >,- ամփոփել է Էսկինը ։
Երուսաղեմի հայկական թաղամասը աշխարհի ամենահին հայկական համայնքն է։ Վերջինիս տարածքում տեղակայված են Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Մարկոս և Սուրբ Գևորգ եկեղեցիները, Սուրբ թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը։