Arminfo.info


 Երեքշաբթի, 9 Հունիսի 2020 17:59
Ալեքսանդր Ավանեսով

Նախագահ Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը քննարկել է առողջապահության ոլորտի մասնագետների հետ 

Նախագահ Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը քննարկել է առողջապահության ոլորտի մասնագետների հետ 

Արմինֆո. Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը, առողջապահության նախարարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին:

 

ՀՀ նախագահի աշխատակազմի   հաղորդման համաձայն, Արմեն Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակն ու առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:

 

Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Տարբեր բառեր կարող ենք օգտագործել. այդ բառերը կարող են լինել դրամատիկ, պրոֆեսիոնալ, բայց ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛ մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար շատ ցավագին են:

Ձեզնից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում և, հետևաբար, ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»:

 

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև իր մարդկային պարտավորությամբ, որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: «Ամեն օր ես հետևում եմ, թե ինչ է կատարվում և՛ դեղորայքի, և՛ բժշկության ոլորտում, և փորձում եմ իմ փոքր ներդրումը բերել՝ խոսելով պրոֆեսիոնալների հետ,- ասել է Հանրապետության նախագահ: -Կուզենայի՝ մեր զրույցն ընթանար հետևյալ ընդհանուր վերնագրով՝ «Հայաստանում կորոնավիրուսի խնդիրներն այսօր, վաղը», նկատի ունեմ մեկ շաբաթ անց, մեկ ամիս անց, երկու ամիս անց: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, երբ մենք կորի առավելագույնին կհասնենք և կսկսենք իջնել ցած, կսկսենք մտածել, թե ինչպիսին է լինելու կյանքը կորոնավիրուսից հետո: Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է վերադառնալ այն նույն կյանքին, որ եղել է կորոնավիրուսից առաջ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում, չարաչար սխալվում է»:

 

Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար, նաև՝ որպես նախագահ, շատ էական է, ի դեմս քննարկման մասնակիցների, լսել մասնագետների կարծիքը: «Եթե ես փորձել եմ և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ, ինչպե՞ս,-ասել է նախագահը: -Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում:

 

Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք իրավիճակ, եկեք գնահատենք այն և տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու: Նախ և առաջ ուզում եմ առանձնացնել 3 թեմա: Առաջինը՝ ռազմավարություն՝ սկսած այսօրվանից: Այդտեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ ինքը պետք է ներկայացնի, թե որն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որովհետև դրանից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր առանձին միավորների համար՝ լինեն քաղաքները, հիվանդանոցները: Դրան հետևելու է երկրորդ մասը, որը կարևոր է՝ կառավարումը: Սա շատ էական խնդիր է: Ինչու՞ է էական: Եթե ռազմավարությունը հիվանդներին ավելի շատ կամ քիչ թեստ անելն է, կքննարկենք, բայց կառավարման ոլորտում շատ էական խնդիրներ ունենք: Այսօր հիվանդանոցային մահճակալները, որոնք տրամադրված են, մոտ 1700 են կամ ավելի: Համարենք՝ վաղը դառնալու են 2000: Ուզու՞մ ենք ավելի մահճակալային տեղեր, թե՞ չենք ուզում, կարողանալու՞ ենք ավելացնել և ի՞նչ ռեսուրսներից. սա՝ մի հարց: Երկրորդը, որո՞նք են հիմնական բաղադրիչներն այդտեղ: Եթե 2000 մահճակալային տեղ ունենք, և ես զրուցում եմ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպայում ձեր գործընկերների կամ պրոֆեսիոնալների հետ, այնտեղ միջինում մեկ բժիշկը սպասարկում է մինչև 20 հիվանդ: Հիմա թող մեզ մոտ սպասարկի 10 կամ ավելի: Իմ պատկերացմամբ՝ կորոնավիրուսի բուժումը սկզբունքորեն 3 տիպի հիվանդների է վերաբերում: Մեկը՝ որ երիտասարդ են, շատ թեթև են տանում, որոնց պետք է ուղղակի խորհուրդ տալ, որոնք տանը պետք է անցկացնեն, մյուսն՝ ամբուլատոր, մարդիկ են, որ հիվանդանոցում պետք է պառկեն: Սկզբունքորեն արդեն այս ամիսների ընթացքում կան զանազան պրոտոկոլներ, այսինքն՝ բուժման ծրագրեր: Եթե 2000 է հիվանդների թիվը, և ամեն բժիշկ կարող է մոտավորապես 10 հիվանդ բուժել, ուրեմն խոսում ենք 200 բժշկի մասին: Ինչի՞ համար եմ այս ամենն ասում. քանի որ կան կոչեր, որ մենք կարիք ունենք բժիշկների և բերենք դրսից: Ես ուզում եմ հասկանալ տրամաբանությունը: Ինձ համար դժվար չէ զանգահարել իմ գործընկերներին, օրինակ՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, որ բժիշկ ուղարկեն Հայաստան: Այդ բժիշկը եկավ Հայաստան, ի՞նչ է անելու, որտե՞ղ է ապրելու, ի՞նչ է ուտելու, դա թողնենք մի կողմ, եթե, օրինակ, ֆրանսիացի է, ապա պետք է նաև թարգմանիչ լինի: Ես կարծում եմ, որ այսօրվա պայմաններում, եթե կարիք ունենք բժշկի, ապա կարիք ունենք խորհրդի, մանավանդ, ծանր դեպքերում: Օրինակ՝ եթե երիկամների հետ կապված խնդիր կա, բուժող բժիշկը պետք է դիմի մասնագետի. այդ խորհուրդը կարող է, օրինակ, պրոֆեսոր Բաբլոյանը տալ կապի տարբեր միջոցներով, կամ Միչիգանի բժիշկը կարող է տալ այդ նույն խորհուրդը: Հետևաբար, եթե ես, որպես նախագահ, պետք է օգնություն խնդրեմ, ապա ի՞նչ խնդրեմ, որ 100 բժի՞շկ գա Հայաստան, թե՞ որ կազմակերպենք, որ 100 լավագույն բժիշկներն աշխարհի տարբեր կենտրոններից կապված լինեն մեր կենտրոնների հետ և իրենց պրոֆեսիոնալ փորձը հաղորդեն կամ խորհուրդ տան այդ կամ այն բարդ դեպքերում՝ ըստ իրենց փորձառության:

Երկրորդը, ես պատկերացնում եմ, որ հիմնական դժվարությունը լինելու է օգնող ձեռքերի հետ կապված: Այսինքն՝ նույն սանիտարների, բուժքույրերի, բուժեղբայրների թիվը, հավանաբար, կարող է և չբավարարել: Ես կարծում եմ՝ մենք Հայաստանում ունենք մեծ ռեսուրս, և, օրինակ, ռեսուրսներից մեկը բժշկական համալսարանն է: Եթե մենք ունենք օրդինատուրայում կամ բարձր կուրսերում սովորող երիտասարդ բժիշկներ, բնական է, որ լավագույն փորձառությունը նրանց կյանքի համար կլինի այն, որ այս դժվարագույն պայմաններում մասնակցեն այս գործընթացին: Եթե մենք կարողանանք ամեն բժշկի կցել մեկ երիտասարդ ուսանող, որը լինի զուտ օգնական, դա հոյակապ դպրոց է երիտասարդի համար: Սրանով երկու հարց ենք լուծում՝ բժիշկներին թեթևացնում ենք, ուսանողին կրթություն ենք տալիս: Միակ բանը, որ մենք պետք է սովորեցնենք այդ երիտասարդին՝ ինչպես հագնել և հանել պաշտպանական համակարգը, քանի որ դա ամենաէական խնդիրն է: Մենք ունենք ռեսուրսներ, որոնք կարող ենք ներդնել, որովհետև, ես կարծում եմ՝ բժիշկների կյանքը շատ ծանր է»:

 

Այս համատեքստում  հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների: Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում: «Պետությունը պետք է գնահատի իր զավակներին, որոնք այս ծանր օրերին վտանգի տակ են դրել իրենց և իրենց ընտանիքների կյանքը,-ասել է հանրապետության նախագահը, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է: Ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը: «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները,-ասել է նախագահը: -Հիմա եթե այս բոլորը կան, կա նաև երրորդ հարցը՝ աջակցությունը, մասնավորապես՝ նախագահական ինստիտուտի կողմից: Նախարարը կհաստատի, որ առաջին իսկ օրերից՝ մարտի սկզբից, մենք համագործակցել ենք այն իմաստով, որ ես նախարարին կապի մեջ եմ «դրել» տարբեր ինստիտուտների հետ՝ սկսած Իսրայելից և այլ երկրներից, որտեղ փորձառություն ունեն: Իմ դերը կապը ստեղծելու մեջ է, նաև դիմել իմ գործընկերներին, որ աջակցեն: Շատերն են պատրաստ, բայց պետք է լինենք շատ հստակ, թե ինչ ենք ուզում: Ուզո՞ւմ ենք, արդյոք, օդափոխիչներ, գուցե բավարար քանակ արդեն ունենք, բայց դրանց լրացուցիչ կարիքը կլինի մեկ ամիս հետո կամ երկու: Ուզո՞ւմ ենք արդյոք դիմակներ կամ չենք ուզում, քանի որ դրանք ինքներս կարող ենք կարել, կամ ձեռնոցներ, քանի որ դրանք էժան են և կարող ենք գնել, հանդերձանք, դեղորայքի որոշակի տեսակներ: Կամ գուցե ամենակարևոր խնդիրն այսօր թթվածի՞նն է... Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից պատրաստ են մեզ աջակցելու: Սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն: Նույնը վերաբերում է նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Ես օրինակ բերեմ. մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, և մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք, ահագին ավելցուկ ունենք, պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկ տվեց, այսօր առավոտյան Սերբիայի նախագահն ինձ պատասխան գրեց, թե ինչ կարող են ուղարկել և որքան, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, և կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը: Ես առաջարկում եմ՝ մեր զրույցը լինի պրոֆեսիոնալ, բժշկական: Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այստեղ միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ, և ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով»:

 

Քննարկման ժամանակ Հանրապետության նախագահը նաև նշել է, որ աշխարհը կորոնավիրուսից հետո լինելու է տարբեր: «Աշխարհն արդեն իսկ տարբեր էր, պարզապես չէինք նկատում, քանի որ արագացած էր, շատ բաներ փոխվել էին,-ասել է նախագահը: -Կորոնավիրուսն ուղղակի «արագացուցիչ» էր կամ «սառը ցնցուղ», որպեսզի մարդիկ գիտակցեն, որ մենք ապրում ենք մի ուրիշ աշխարհում, և մեր խնդիրները կորոնավիրուսից հետո նույնպես հսկայական են լինելու»:

Ավելի քան երեք ժամ տևած հանդիպման մասնակիցները ներկայացրել են համավարակի կանխարգելման ու իրավիճակի հաղթահարման իրենց մոտեցումներն ու առաջարկությունները: Բուժհաստատությունների ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել իրավիճակի, ձեռնարկվող քայլերի, առկա խնդիրների ու դժվարությունների մասին:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին նախաձեռնության համար, ներկայացրել է ընթացիկ իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները՝ նշելով, որ մասնագետների, պրոֆեսիոնալների կարծիքը լսելը միշտ կարևոր է` կատարված գործողությունները գնահատելու, շտկելու և ապագան ծրագրելու տեսանկյունից: Անդրադառնալով Հանրապետության նախագահի աջակցությանը՝ նախարարը համաձայնել է, որ պահանջարկը պետք է հստակ ձևակերպվի և ներկայացվի: «Իրավիճակի զարգացմանը զուգընթաց՝ մենք կատարում ենք այդ պահանջարկի հստակեցումները»,-նշել է նախարարը՝ ավելացնելով, որ նախկինում թոքերի արհեստական օդափոխության սարքերի պահանջարկ կար, հիմա թթվածնի խնդիրն է, որի պահանջարկը փորձում են ապահովել թե՛ տեղական ուժերով, և թե՛ ներկրումներով:

 

Ամփոփելով հանդիպումը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է հնչած մի շարք հարցերի: «Համաձայն եմ ձեր այն կարծիքների հետ, որ այս իրավիճակը և՛ ժամանակավոր է, և՛ ժամանակավոր չէ, որովհետև վիրուսային հիվանդություններ ապագայում կրկին լինելու են, և բոլորս հասկացանք, որ կարիք կա մեր առողջապահական համակարգն ավելի բարձր մակարդակի վրա դնել: Հետևաբար, այդ ոլորտում ներդրումներ կատարելուց մենք չենք կորցնելու, այլ շահելու ենք, քանի որ ավելի մեծաթիվ մարդկանց կկարողանանք բուժել և պաշտպանել»: Նախագահը նշել է, որ այս իրավիճակը, չնայած ցավալի հետևանքներին, ունի նաև առավելություն այն առումով, որ շատ երկրներ արդեն հաղթահարել են համավարակի բարդ փուլը, ռեսուրսներ են ավելացրել և պատրաստ են աջակցելու: «Շուկայում շատ գործիքներ, դեղամիջոցներ լինելու են շատ ավելի մատչելի, և ժամանակն է, որ չվախենանք դրանք գնել: Ես հավատում եմ, որ փոքր երկիրը նաև ունի իր առավելությունը: Մենք փոքր ենք և ավելի կառավարելի ենք: Ժամանակն է օրենքով նաև փոխելու վերաբերմունքը մեր առողջապահական համակարգի նկատմամբ: Ժամանակի ընթացքում մենք գալու ենք մի իրավիճակի, որ կորոնավիրուսը դառնալու է մեր հիվանդություններից մեկը՝ բուժելի, կառավարելի, մեկուսացվող, իր բոլոր պրոտոկոլներով, որոնք պետք է ստանդարտի վերածվեն»: Նա համակարծիք է եղել հնչած այն դիտարկման հետ, որ վիրուսաբանության ոլորտը պետք է զարգացվի՝ հետագայում նման իրավիճակներին առավել պատրաստ լինելու համար. «Մեր մոտեցումները պետք է լինեն ոչ թե դրվագային՝ այս պահին եղած խնդիրը լուծելու հետ կապված, այլ՝ համակարգված: Սա, իհարկե, վերաբերում է ոչ միայն առողջապահությանը: Մենք պետք է համաշխարհայինից գտնենք յուրօրինակը, գտնենք այն լուծումը, որն այս պահին մեր երկրում աշխատելու է: Այդ դեպքում մենք կհաջողենք»: Նախագահը համաձայնել է այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է ունենալ վստահություն բոլոր օղակների միջև. «Այստեղ հնչեց «վստահություն» բառը, ինչը շատ էական է: Այն էական է և՛ հանրային, և՛ միջպետական հարաբերություններում: Նույնը ճիշտ է նաև անհատների հարաբերություններում: Եթե կա մի գործոն, որը կոչվում է վստահություն, այդ դեպքում կարող ես նստել և բոլոր խնդիրները լուծել: Վստահությունը և բաց խոսելն է, և որոշ դեպքերում ներողությունը խնդրելը: Ներողություն խնդրում են այն մարդիկ, անհատները և ինստիտուտները, որոնք ուժեղ են: Վստահությունը նաև կրթություն է»: Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանն, օգտագործելով առիթը, ևս մեկ անգամ դիմել է մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: «Կորոնավիրուսն այստեղ է՝ Հայաստանում, կորոնավիրուսն ամբողջ աշխարհում է, և պայքարի լավագույն ձևը որոշակի կանոններ պահելն է,-ընդգծել է նախագահը: -Կանոնները ձևակերպվում են կառավարությունների, պետությունների կողմից, դրանք պարտադիր են, բայց խնդրում եմ, օգտագործեք ձեր առողջ տրամաբանությունը և արեք ավելին, քան ձեզանից պահանջում են: Լավագույն դեղամիջոցը կարգուկանոնն է, պատասխանատվությունը»:

 

Նա շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին և բոլոր բժիշկներին, բժշկական ոլորտի բոլոր աշխատողներին. «Դուք եք այսօր առաջնագծում: Սրանք զուտ բառեր չեն: Դուք այսօրվա մեր հերոսներն եք, և մեր բոլորի հույսը կապված է ձեզ և ձեր հիմնարկների հետ, որոնք պետք է լինեն առողջության ամրոցներ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որ լաբորատորիաները, հիվանդանոցները պաշտպանված լինեն հիվանդություններից: Բոլորիդ մաղթում եմ նախ և առաջ առողջություն, հաջողություններ, մաղթում եմ, որ ոչ միայն կազմակերպված լինենք, այլև պահենք կարգուկանոնը: Ուրիշ ճանապարհ չկա»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Green Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունըGreen Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
Սննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտումՍննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտում
Ներքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետՆերքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետ
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ
"Քաղաքացիական պայմանագիրը" որոշել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին
«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ
Չի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունըՉի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունը
Փաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն էՓաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովըԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույք
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկներըԱրցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույքՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույք
Գլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամԳլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամ
«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով
Ազգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներԱզգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվըՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվը
ՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Վերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումներիՎերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումների
Հայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպքՀայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպք
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործովԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործով
Հայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունումՀայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում
«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում
Հայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանըՀայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանը
Մարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համարՄարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՀայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում 
Իշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձիցԻշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչերԵրկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր
Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդՄինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթիցՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթից
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործիԱրարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործի
Ռուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմինՌուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմին
Կրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետԿրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ
Փոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձըՓոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձը
Պուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունըՊուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը
Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնություններըՔաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներովԱրդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունենՓաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունեն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքը
Մոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էրՄոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էր
Ռոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտությունՌոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցըՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել ՀայաստանումՉեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
Ադրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանըԱդրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանը
Հայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետՀայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետ
Հայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգՀայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգ
Սյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբՍյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ
Փորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկՓորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկ
Փաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ումՓաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ում
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Չալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունիցՉալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունից
ԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսինԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսին
«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։
Նախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէՆախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ