Արմինֆո. Ոստիկանության նախկին պետ Վ. Գասպարյանը, որ իր պաշտոնավարման շրջանում կնոջը տվել է գնդապետի, դստերը փոխգնդապետի կոչում, այն պայմաններում, երբ նրանք աշխատանքի չեն գնացել, բայց տասնյակ միլիոն դրամների աշխատավարձ են ստացել, խոսում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
<Գործը շուտով կգնա դատարան, տեսնենք էնտեղ ի՞նչ է խոսելու>,- գրել է նա։
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանին 2019 թվականին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով միջոցներ յուրացնելու և վատնելու համար: