


Արմինֆո. Հաշվի առնելով Շտապ օգնության ծառայության և Առողջապահության նախարարության թեժ գծերի ծանրաբեռնվածությունը՝ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Այդ մասին ասվում է ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձում:
«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է: Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող ☎911 հեռախոսահամարին, և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն: Covid-19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով. ☎060 712 444,
☎010 360 684, անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով․ viber` +374 41 911 006: Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ մնացե՛ք տանը և խստորեն հետևե՛ք պարետատան ցուցումներին։ Հիշե՛ք փրկության՝ ☎911 հեռախոսահամարը, առո՛ղջ եղեք:
Խիղճ և խաղաղություն բոլորիս», - ասվում է նախարարի ուղորձում:



