


Արմինֆո. Հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդել Է Միասնական տեղեկատվական կենտրոնը ապաքինվել է ևս 85 հիվանդ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 13325 դեպք, ապաքինվել է 4099 մարդ, մահացել է՝ 211-ը: Վերջին մեկ օրում հիվանդությունը խլել է 52-88 տարեկան 11 մարդու կյանք, նրանք բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 70 հազար թեստ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հունիսի 7-ին փակվել է ախտահանման համար, ինչի հետեւանքով նրա լաբորատորիան չի կարողացել սովորական ծավալով կորոնավիրուսի թեստեր անցկացնել: Դա, համապատասխանաբար, անդրադարձել է նաև վերջին վիճակագրական տվյալների վրա։



