Արմինֆո.Վրաստանի հայերը շարունակում են ուղիներ փնտրել աջակցելու Հայաստանին եվ օգտակար լինելու կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում Է Aliq.ge:
"Aliq Media" -ի տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ նրա մերձավոր ընկերոջ աջակցությամբ արտերկրից Հայաստան ուղարկելու համար ձեռք են բերվել արհեստական շնչառության 10 ապարատ:
Հայ-վրացական փակ սահմանի պայմաններում ապարատների փոխադրման հարցում օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Թոքերի արհեստական օդափոխության "MS-500" շարժական սարքերը կփոխանցվեն "Հայաստան" համահայկական հիմնադրամին: Կան նաեւ աջակցության այլ ծրագրեր: Պավել Օգանեզովի առաջարկով կազմակերպվել է նաև դրամահավաք "մեկ դիմակ - մեկ կյանք" կարգախոսի ներքո, որին միանալու պատրաստակամություն են հայտնել Վրաստանում բնակվող մի շարք հայեր: Հավաքագրված միջոցներով ձեռք են բերվելու դիմակներ, որոնք այնուհետև կուղարկվեն Հայաստան և կտրամադրվեն սոցիալապես խոցելի շերտին, հաշվի առնելով այն փաստը, որ դիմակ կրելը պարտադիր է դարձել Հայաստանում, և շատ ընտանիքների համար դրանք չնախատեսված լրացուցիչ ֆինանսական ծախսեր են: