Արմինֆո. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կրճատումներ են ընթանում։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Նրա խոսքով ՝ կրճատումները պայմանավորված են ոստիկանության ուժերը պետական կարեւորության օբյեկտների՝ կամուրջների, ջրամբարների, էներգետիկայի օբյեկտների եւ այլնի պահպանությանը վերաուղղորդելու կառավարության որոշմամբ: Այժմ գիշերային ակումբների պահպանությամբ ոստիկանությունը չի զբաղվելու: Հաշվի առնելով լիցենզավորված կազմակերպությունների ցանկի ընդլայնումը, որոնք պահպանական գործունեության իրավունք են ստացել, ոստիկանությունը կենտրոնանալուէ պետական նշանակության օբյեկտների պահպանության գործում:
Հանձնաժողովի նիստում նաեւ տեղեկացվել է, որ Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրման ծրագիրը կարող է երկարաձգվել եւս 2 տարով՝ մինչեւ 2023 թվականը՝ ի սկզբանե ծրագրված 2021 թվականի փոխարեն: Նշվել է, որ ներկայում ընթանում է նախագծի կապալառուի ընտրության մրցույթ, եւ դժվար թե համապատասխան կառույցները հասցնեն ծրագիրն իրականացնել մինչեւ սահմանված ժամկետը: