Arminfo.info





 Ուրբաթ, 5 Հունիսի 2020 13:43
Կարինա Մանուկյան

Փորձագետ Տեսնելով իշխանությունների անուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ՝ գործարար հատվածը կարող է կամայականությունների ճանապարհով գնալ

Փորձագետ Տեսնելով իշխանությունների անուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ՝ գործարար հատվածը կարող է կամայականությունների ճանապարհով գնալ

Արմինֆո. Տեսնելով իշխանությունների անուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ ՝ գործարար հատվածը կարող է կամայականությունների ճանապարհով գնալ ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է <Էկոլուր> ՀԿ- ի նախագահ Ինգա Զարաֆյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։

 

Այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրը մնում է Սևանա լիճը, որն ընթացիկ տարում, ինչպես և նախորդ երկու տարիներին, կրկին սկսել է ծաղկել՝ կապտականաչ ջրիմուռների պատճառով ։ <Սեւանը ռազմավարական օբյեկտ է խմելու ջրի պաշարների տեսանկյունից, սակայն 2019-ին լճի ծաղկումը կանխելու ոչ մի միջոց չի ձեռնարկվել ։ Որոշ միջանկյալ որոշումներ են ընդունվել, որոնք անհասկանալի է, թե ինչպես պետք է կյանքի կոչել>, - հայտարարել է փորձագետը ։

 

Չլուծված խնդիր է շարունակում  մնալ հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը էկոլոգիայի վրա ։ Զարաֆյանը նշել է, որ Հայաստանում այդ ձեռնարկությունները շարունակել են աշխատել ամբողջ ռեժիմով ՝ նույնիսկ հայտարարված կարանտինի պայմաններում: Ընդ որում, կառավարության կողմից շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության սահմանափակման գործողություններն այդպես էլ չեն ձեռնարկվում ։ <Տեսնելով իշխանությունների անուշադրությունն այս խնդրի նկատմամբ ՝ գործարար հատվածը կարող է կամայականությունների ճանապարհով գնալ ։ Այսօրվա չկա որևէ իրական միջոց, որպեսզի դա կանգնեցվի, և դա ավելի վատ է, քան կոռուպցիան, որով մենք բացատրել ենք նման իրավիճակը նախորդ իշխանությունների օրոք>, - ընդգծել է փորձագետը ։

 

Զարաֆյանն անդրադարձել է նաեւ ջրային ռեսուրսների պահպանության եւ կառավարման խնդրին՝ նշելով, որ ոռոգման ենթակառուցվածքների բարեփոխման ոլորտում չլուծված խնդիրների հետեւանքով երկրին ջրի սով է սպասվում: Որոշ ծրագրեր այս ուղղությամբ իրականացվել են, սակայն նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրենց մասշտաբով այդ փոքր ծրագրեր չեն կարող արմատապես լուծել խնդիրը ։ Չնայած ջրօգտագործողների կողմից կատարված վճարումներին՝ գյուղատնտեսական հանդերի ոռոգման հարցում շարունակում են արձանագրվել հսկայական կորուստներ, ինչը հղի է նաև սոցիալական խնդիրներով ։ Ինչ վերաբերում է գետային ռեսուրսներին, ապա դրանք բախվել են նոր ռիսկերի ՝ ձկնային տնտեսությունների կողմից կոնկրետ էկոհամակարգերի համար ոչ տիպիկ ձկնատեսակների բացթողման  հետ կապված։

 

Փորձագետը ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ կենսաբազմազանության համար վտանգ են ներկայացնում Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանության ռեժիմների պարբերական խախտումները: Բացառությամբ արգելոցների, այլ ԲՀՊՏ-ներ ՝ ազգային պարկեր, արգելավայրեր և այլն, ունեն ավելի թույլ սահմանափակման ռեժիմ, և դրա արդյունքը շատ հիասթափեցնող է ։ Որպես օրինակ՝ նա նշել է <Արևիկ> ազգային պարկը, որի տարածքում նախկինում տրվել էր երկրաբանական հետախուզման թույլտվություն։ Ինչպես ընդգծվել է, դա ուղղակիորեն հակասում է կենսաբազմազանության պահպանման սկզբունքներին՝ հատկապես հաշվի առնելով, որ երկրաբանահետախուզությունը կարող է հետագայում ունենալ նաեւ շարունակություն՝հանքավայրի շահագործման տեսքով: Կենսաբազմազանության համար ռիսկերը են ներկայացնում  նաև ապօրինի ծառահատումները, ինչը, օրինակ, պարբերաբար արձանագրվում էր <Դիլիջան> ազգային պարկում ։ Բնապահպանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ անտառային մաքսանենգությունն ի վերջո անդրադառնում է նաև էկոհամակարգի վրա, որը հետագայում հնարավոր չէ վերականգնել միայն ծառատունկով:

 

Զարաֆյանը նշել է, որ բնապահպանական խնդիրները լուծելու համար պետք է իրական գործողություններ ձեռնարկվեն, մինչդեռ ընդունված ծրագրերը մնում են թղթի վրա: Անբավարար է նաեւ խախտումների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ, ինչպես նշվել է, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը որպես ահազանգ չի ընդունում քաղաքացիների զանգերը, լուսանկարներն ու տեսանյութերը, այլ առաջնորդվում է միայն պաշտոնապես ձեւակերպված հայտարարություններով: Զարաֆյանի խոսքով, նման մոտեցումը խանգարում է օպերատիվ արձագանքել խախտումների մասին ահազանգերին, ինչը, համապատասխանաբար, լավագույն կերպով չի անդրադառնում տեսչական մարմնի աշխատանքի վրա:

 

Շրջակա միջավայրի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հունիսի 5-ին ։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում 1972 թվականի դեկտեմբերի 15-ին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Փնտրել ըստ օրերի