Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ, և հանրային վերահսկողության գործարկված համակարգը մեզ բացատրություններ է տալիս, թե ինչու է դա տեղի ունենում։ Այս մասին հունիսի 4-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այդ առնչությամբ կառավարության ղեկավարն անթույլատրելի և անընդունելի է համարել այն քաղաքացիների նկատմամբ ատելության և դատապարտման դրսևորումը, որոնք արձանագրում և փոխանցում են համաքաղաքացիների կողմից թույլ տրված խախտումների մասին ահազանգը: "Դա անընդունելի է, քանի որ վերաբերում է բոլորիս", - ընդգծել է վարչապետը:
Միևնույն ժամանակ, Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի հասարակայնությունն աստիճանաբար, քայլ առ քայլ սկսում է փոխել իր վերաբերմունքն օրենքի և կարգերի նկատմամբ, սակայն, ցավոք, շատ բարձր գնով՝ կյանքի և առողջության գնով։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք, ապաքինվել է եւս 14 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 11221 դեպք, ապաքինվել է 3468 մարդ, մահացել է՝ 176-ը: Վերջին օրվա ընթացքում հիվանդությունը խլել է 44-ից մինչեւ 80 տարեկան 6 մարդու կյանք, նրանցից 5-ն ունեցել են քրոնիկական հիվանդություններ: