Արմինֆո. 2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովն ավարտել է իր գործունեությունը։ Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը։
Մեկ տարվա ընթացքում հանձնաժողով են այցելել Հայաստանի եւ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեսակապի միջոցով է մասնակցել հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին կոչ է արել այցելել հանձնաժողով եւ մասնակցել նիստին, սակայն Խաչատուրովն այդպես էլ չի այցելել հանձնաժողով: Երեկ հանձնաժողովի անդամները տեսակապի միջոցով շփվել են նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանձնաժողովը մտադիր է ամբողջ նյութն ամփոփել եւ սեպտեմբերին զեկույց ներկայացնել կատարված աշխատանքների մասին: