Արմինֆո.IDBank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնին» համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով
- «Արմլիզինգը» կմատուցի մասնագիտացված լիզինգային ծառայություններ IDBank-ի կողմից առաջարկվող հաճախորդներին: Սա նշանակում է, որ բացի լիզինգի բուն գործընթացի սպասարկումից հաճախորդները կստանան ֆինանսական և ոչ ֆինանսական բնույթի այլ ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն։
- «Արմլիզինգը» կիրականացնի լիզինգային գործարքների ֆինանսավորումը ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ կստանա ֆինանսական միջոցներ IDBank-ից (միջբանկային վարկ կամ վարկային գիծ) իրականացվող նախագծերի ֆինանսավորման համար։
- Կիրականացվեն ֆինանսավորման նախագծեր, որոնք կմեկտեղեն երկու Ընկերությունների ուժեղ կողմերը շուկայում՝ հաճախորդներին համաֆինանսավորման սկզբունքով տրամադրելով նաև հատուկ առաջարկներ։
- Արմլիզինգի հաճախորդները IDBank-ում կսպասարկվեն անհատական պայմաններով։
IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով Արմլիզինգի հետ համագործակցությունը Բանկի հաճախորդներին հնարավորություն կտա օգտվել լիզինգային ծառայություններից, իսկ Արմլիզինգի հաճախորդները կօգտվեն վարկային ռեսուրսներից։
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ա․Բազիկյանի խոսքերով՝ ծառայությունների մատուցման նման ձևաչափը նոր մակարդակի է բերում ֆինանսական կառույցների միջև համագործակցությունը, որից միանշանակ շահում է շուկան։