Հինգշաբթի, 4 Հունիսի 2020 13:51
Ալեքսանդր Ավանեսով

Հաստատվել է հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը

Հաստատվել է հանրային ծառայողների համար բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը

Արմինֆո.Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի կարգը:

 

Որոշման նպատակն է շուրջ 345 հանրային ծառայողի համար ապահովել բնակարանի ձեռքբերման հասանելիություն: «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկ՝ Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում ընհանուր առմամբ 619 բնակարանով շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Առաջարկը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ և քննարկման արդյունքում, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, հանրապետության բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության տեսլականը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի:

 

Ինչպես նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի ընթացքում: Բնակարանները շահառուներին նախատեսվում է հանձնել երկու փուլով. մինչև 2023 թ. ապրիլ կհանձնվեն 200, մինչև 2023թ. օգոստոս՝ 145 բնակարան: Բնակարանների ընհանուր մակերեսի 1 քառ. մետրի արժեքը ներքին հարդարմամբ՝ 345 000 դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, վարկի մարման ժամկետը մինչև վարկառուի կենսաթոշակի տարիքի լրանալը, բայց ոչ ավելի քան 20 տարի: «Բնակարանները և ավտոկայանատեղերը բաշխվելու են վիճակահանությամբ: Ընդ որում, շահառուներն ազատ են ավտոկայանատեղ ձեռք բերելու հարցում»,-նշել է Արմեն Ղուլարյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
Փնտրել ըստ օրերի