Արմինֆո.Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:
<Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ ՉԵՆ տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:
Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը>,-հայտնում է փոստային կապի ազգային օպերատորի մամուլի ծառայությունը։