Արմինֆո.ՀՀ ղեկավարությունը չի փորձում որեւէ կերպ ազդել ԶԼՄ-ների ազատության վրա: Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի 2019թ. հաշվետվությունը:
Նա նշել է, որ հաշվետվությունն ավելի ծավալուն է դարձել և ձևական բնույթ չի կրում։ <Այս տարվա հունվարին մենք հարցումներ ենք ուղարկել հեռուստատեսային եւ ռադիո ընկերություններին, խնդրելով պատասխանել այն հարցին, թե արդյոք իշխանության ճյուղերը նրանց նկատմամբ ճնշում գործադրել են, կամ արդյոք իշխանությունները փորձում են միջամտել են իրենց աշխատանքըին: Եվ բոլոր հեռուստաընկերություններից, բացի մեկից, բացասական պատասխան ենք ստացել։ Ես չեմ նշի այդ ընկերությունը, քանի որ այն պաշտոնյան, ով փորձել է ազդել տվյալ հեռուստաալիքի վրա, հեռացվել է աշխատանքից", - ընդգծել է Հակոբյանը։
Հանձնաժողովի ղեկավարը նաեւ նշել է, որ հեռուստաալիքները բողոքում են, որ որոշ պաշտոնյաներ հրաժարվում են հարցազրույցից: "Սակայն, այս ամենը չի նշանակում, որ մենք երկրում խոսքի ազատությունը բավարար ենք համարում։ Բացի իշխանություններից կան նաև այլ գործոններ, որոնք խոչընդոտում են երկրում ազատ լրատվամիջոցների կայացմանը, և առաջին հերթին դա վերաբերում է ԶԼՄ-ների համահիմնադիրներին և բաժնետերերին։ Նրանք հաճախ միջամտում են ԶԼՄ-ների աշխատանքին, նրանց կադրային քաղաքականությանը և այդպիսով խոչընդոտում են նրանց ազատ գործունեությանը։ Սա ոչ վերջին հերթինկապված է գովազդից եկամուտների նվազզման հետ: Նաեւ՝ կարծում եմ, որ կան որոշ օրենսդրական թերություններ, որոնք առաջիկայում, հուսով եմ, կվերացվեն", - ընդգծել է Հակոբյանը։
Նա նաեւ նշել է, որ 2019 թվականին 5 լրատվամիջոցներ դատի են տվել հանձնաժողովին: "Ուզում եմ նշել, որ սկսած 2001 թվականից, երբ ստեղծվել է հանձնաժողովը, նրա դեմ երբեք դատական հայցեր չեն ներկայացվել։ Միակ բացառությունը եղել է Ա1+ հեռուստաընկերությունը (այն փակվել էր Ռոբերտ Քոչարյանի օրոք)։ Սա խոսում է այն մասին, որ հեռուստաընկերությունների եւ հանձնաժողովի միջեւ հարաբերությունները նոր մակարդակի են հասել, եւ հարաբերություններն այլեւս չեն պարզաբանվում կաբինետներում։ Դրանք օրենքի շրջանակներում պարզաբանվում են դատարաններում", - ընդգծել է Հակոբյանը։
Նա հայտարարել է, որ լրատվամիջոցների ազատության հարցը մշտապես հանձնաժողովի անդամների ուշադրության կենտրոնում է։ "Իմ հերթին՝ ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ հանձնաժողովի անդամների վրա ոչ ոք ճնշում չի գործադրում, եւ իշխանությունները որեւէ կերպ չեն փորձում միջամտել մեր աշխատանքին", - եզրափակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը: