Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար պատասխանատու անձինք արդյունավետ չեն աշխատում: Հհունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում Մարուքյանը նշել է, որ այդ մարդիկ պետք է հեռացվեն աշխատանքից։ "Ակնհայտ է, որ վարակց մահացածների թիվը վիթխարի է։ Եվ հնարավոր չէ փակել այս էջը՝ առանց պատասխանատվություն կրելլլու։ Բայց, նախ, պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից ։ Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ", - ընդգծել է պատգամավորը։
Անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, թե, եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, որը իշխանության է բերել այդ կառավարությանը, և հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, Մարուքյանը համոզմունք է հայտնել, որ կգա ժամանակը, եւ Ազգային ժողովում կստեղծվի քննչական հանձնաժողով: "Մենք բոլոր մեղավորներին կհրավիրենք եւ քննություն կանցկացնենք։ Բայց ես կարծում եմ, որ ամբողջ մեղքը բարդել երկրի քաղաքացիների վրա՝ չի կարելի։ Յուրաքանչյուր ոք պետք է ազդի իրավիճակի վրա եւ պատասխանատվություն կրի իր արարքների համար", - ասել է նա: Քանի որ պարետատունը կարող է կրկին խստացնել սահմանափակումները, ԼՀԿ ղեկավարը նշել է. "Եթե մարդկանց ապրուստի միջոցներ տրամադրեն, ապա նման բան հնարավոր է։ Օրինակ, եթե մարդկանց կոմունալ ծախսերը փոխհատուցեն, նրանց փող տան, որպեսզի վերջիններս կարողանան ապրել։ Չի կարելի զանգվածային կարանտին մտցնել, բայց մարդկանց ապրուստի համար փող չտալ։ Կառավարությունը, այսպիսով, հայտնվել է բարդ իրավիճակում: Պետք է միջոցներ ունենալ այդ ամենն իրականացնելու համար։ Եթե անհրաժեշտություն լինի, ապա խստացնել սահմանափակումները, բայց՝ խելամիտ սահմաններում։ Խնդրի լուծման բանալին սահմանափակումների ճիշտ կիրառումն է, հարկավոր է գտնել ոսսսկե միջինը: Հակառակ դեպքում՝ սահմանափակումները կլինեն միայն թղթի վրա, իսկ իրականում մենք բոլորովին այլ իրավիճակ կունենանք", - եզրափակել է Մարուքյանը։
Հավելենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10524 դեպք, ապաքինվել է 3454 մարդ, մահացել է՝ 170-ը։ Այսօր հաստատվել է կորոնավիրուսի 515 դեպք։