Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:
Մասնավորապես, ժամը 12.00-ի դրությամբ Սարյան փողոցում պարետի որոշմամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումների պատճառով փակվել են հանրային սննդի օբյեկտներ՝ նարգիլեի օգտագործման պատճառով, ինչն անթույլատրելի է COVID-19-ի տարածման պայմաններում:
Պարետի պատժամիջոցների տակ են հայտնվել Panda Hookah-ը (Սարյան փողոց, 2), որի գործունեությունը կրկնակի խախտումների պատճառով կփակվի 48 ժամով: 24 ժամով դադարեցվել է նաև Hookah Boss-ի (Սարյան փող., 2) գործունեությունը ։ Բացի այդ, այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարետի որոշմամբ 24 ժամով փակել է Նոր Նորքի գյուղատնտեսական շուկան ։ Գործունեության կասեցման պատճառ են դարձել վաճառողների կողմից գրանցված խախտումները, որոնց մի մասը չի պահպանել անհրաժեշտ հեռավորությունը։ Բացի այդ հայտնաբերվել են դիմակների եւ ձեռնոցների ոչ պատշաճ կրման դեպքեր, ինչը պարտադիր պահանջ է արտակարգ դրության պայմաններում: Հավելենք, որ վարչապետի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: Սա, մասնավորապես, վերաբերում է առևտրի վայրերին, հասարակական տրանսպորտին, հանրային սննդի հաստատություններին ։ Բացի այդ, կանոնավոր ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Հայտնաբերված իրավախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։