Արմինֆո. Արմավիրի մարզի <Մեյմանդար> շուկայի մոտ նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<<Մեյմանդարի շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ>,- գրել է նա։
Երեկ <Մեյմանդար> շուկայի վաճառողները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ հակահամաճարակային կանոնների խախտումների համար 24 ժամով այն փակելու պարետատան որոշման: Պարետատան որոշումը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 2-ի առավոտից, մինչդեռ, շուկայի վաճառողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՝ վիճաբանության մեջ մտնելով իրավակարգի ուժերի հետ։ Ի վերջո, ցուցարարների մոտ է դուրս եկել Արմավիրի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, հայտարարելով, որ, հաշվի առնելով հնչած կարծիքները, պատկան մարմինները պատրաստ են որոշակի զիջումների գնալ եւ օրվա ընթացքում թույլ տալ շուկայի աշխատանքը։ Միաժամանակ, ինչպես նշվել է, հունիսի 3-ի ժամը 10:00-ից մինչեւ հունիսի 4-ի ժամը 10:00-ն շուկան փակ կլինի, իսկ դրա տարածքում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ:
Հավելենք, որ վարչապետի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում քաղաքացիների զանգվածային կուտակման վայրերում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: Սա, մասնավորապես, վերաբերում է առևտրի վայրերին, հասարակական տրանսպորտին, հանրային սննդի հաստատություններին ։ Բացի այդ, կանոնավոր ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի վարչական շրջաններում։ Հայտնաբերված իրավախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։