Արմինֆո.Հայաստանում կորոնավիրուսի զոհերի մասին տվյալների հայտնվելը Facebook ցանցում կամ սաբոտաժ է, կամ հաքերային գրոհ։ Այդ մասին հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով ՝ Facebook-ի էջի ադմինիստրատորը, որում տեղեկություններ են հայտնվել կորոնավիրուսի զոհերի մասին, ֆիզիկապես գտնվում է ՌԴ-ում։
"Սա կամ հաքերային գրոհ է, կամ ներքին սաբոտաժ։ Բայց տարբերություն չկա, չէ որ ամեն դեպքում խոսքը գնում է այն մասին, որ երկրի քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված չեն։ Եվ հարց է առաջանում, թե ինչպես պաշտպանենք մեր բոլոր տվյալները Հայաստանում արդեն երրորդ ամիսն աշխատող վերահսկողության համակարգում՝ վարակի տարածման դեմ պայքարելու նպատակով։ Ինչ երաշխիքներ կան, որ քաղաքացիների տեղաշարժի մասին տվյալները վաղը չեն հայտնվի համացանցում կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում", - ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետը։
Այս կապակցությամբ Սամվել Մարտիրոսյանը հերթական կոչով դիմել է պատգամավորներին ՝ ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով՝ անկախ փորձագետների և ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ, որոնք հոգ կտանեն քաղաքացիների անձնական տվյալների մասին: "Նման արտահոսքերն ուղղակի անթույլատրելի են", - ընդգծել է նա:
Նշենք, որ այսօր Facebook սոցիալական ցանցում հայտնվել է կորոնավիրուսից մահացած 132 մարդու (անուններ և ծննդյան տարեթվեր) տվյալները: