Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է ուսումնասիրել հունիսի 1-ին ՝ Երեխաների պաշտպանության օրը, զանգվածային տոնախմբությունների փաստերը:
<Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով>,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա։