Երկուշաբթի, 1 Հունիսի 2020 17:39

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր

Արմինֆո.«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խումբը Հայաստանում երեխաների պաշտպանության օրվա շրջանակում իրականացնում է երեխաների առողջության պահպանմանը ուղղված մի շարք ծրագրեր:

 

Ընկերությունը ֆինանսական օժանդակություն ցուցաբերեց ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխաների համար դեղամիջոցների ձեռքբերման նպատակով ( Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում) :

 

Ընկերությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնում քաղցկեղային հիվանդություններից բուժում ստացող երեխաներին։ 

 

Ընկերությունը միջոցներ ուղղեց էպիլեպսիա և այլ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։ 

 

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը և  «Կյանքի ճանապարհ» հիմնադրամը պայմանավորվածություն են ձեռք բերել հիմնադրամի ընդգրկման ոլորտում ներառել նաև ընկերության ազդակիր համայնքներում բնակվող և նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին։

 

Ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության գծով ղեկավար, ծրագրերի իրականացման կոորդինատոր Ռուզաննա Գրիգորյան․

 

 « Ամեն տարի  հունիսի 1-ին ընկերությունը նշում է երեխաների պաշտպանության տոնը։ Այն նշվում է ամռան առաջին օրը՝ տարվա ամենաարևային ու ուրախ օրը։ Ահա թե ինչու, այն հատկապես պետք է լցված լինի երեխաների ծիծաղով, ուրախությամբ, բարությամբ և սիրով: Համաճարակի հետ կապված ՝ առաջին անգամ մենք ի վիճակի չենք անցկացնել ավանդական մշակութային և սպորտային միջոցառումներ և որոշեցինք զգալի միջոցներ ուղղել երեխաների առողջապահական ծրագրերին:

  
Ցանկանում ենք, որ մեր երեխաների կյանքը միշտ լինի պայծառ ու երջանիկ: Արդեն վաղ տարիքում զարգանում է մարդու բնավորությունը, նրա կյանքի սկզբունքները: Եվ դրանք մեծապես կախված են այն միջավայրից, որում երեխան մեծանում է: Մենք հպարտ ենք, որ մեր երկրում կան շատ տաղանդավոր երեխաներ, ովքեր դառնում են օլիմպիադաների, տարբեր մրցույթների, փառատոնների հաղթող: Մենք շնորհակալ ենք ծնողներին, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի երեխաները մեծանան առողջ ու երջանիկ՝ շրջապատելով նրանց հոգատարությամբ, ուսուցիչներին, ովքեր իրենց գործունեության բնույթով և սրտի թելադրանքով օգնում են նրանց հաջողության հասնելու համար, բուժաշխատողներին, ովքեր ամեն օր պայքարում են հիվանդ երեխաների կյանքի և առողջության համար:

Մենք նույնպես շնորհակալ ենք բոլոր հիմնադրամներին, հասարակական կազմակերպություններին և դոնորներին, ովքեր  չեն խնայում իրենց ուժերը մեր երեխաների առողջության և բարեկեցության համար ռեսուրսներ ստեղծելու գործում։  Մեր խնդիրն է՝ անել հնարավոր ամեն ինչ ստեղծելու պայմաններ մեր երեխաների առողջության, լիարժեք զարգացման և կրթության համար, որպեսզի մանկությունը   ընդմիշտ մնա մեր երեխաների հիշողության մեջ որպես կյանքի ամենաանհոգ ժամանակահատված»։

 

Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական ծրագրի գերակայություններն են՝ մշակութային, մարզական, կրթական և առողջապահական ուղղությունները։ Սա բազմաբնույթ ծրագիր է, որն ընդգրկում է բազմաթիվ առաջնահերթություններ, իր մեջ ներառում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում, դպրոցների, մշակութային, սպորտային հրապարակների բարեկարգում, մանկական գրքերի և դասագրքերի հրատարակում, նորարարական   ինտերակտիվ համակարգչային կենտրոնների բացում, մանկական  մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպում, բարձրագույն նպատակային կրթության աջակցություն:   

 

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Suren Malxasyan
Barev dez es ashxatanqem uzum unem hanqerum porc

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Փնտրել ըստ օրերի