Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ծննդյան օրվա առթիվ:
<Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման գործում ՝ հիմնված բարեկամության, վստահության եւ փոխադարձ աջակցության բարի ավանդույթների վրա: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների համակողմանի համագործակցությունն այսուհետ ևս դինամիկ կզարգանա ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում>,-ասված Է շնորհավորական ուղերձում:
Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Ելբասի Նուրսուլթան Նազարբաևն իր շնորհավորական նամակում ընդգծել է, որ Ղազախստանն ու Հայաստանը կապում են բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները: <Համոզված եմ, որ հետագայում եւս ղազախա-հայկական գործընկերությունը կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների>, - նշվում է շնորհավորական ուղերձում: