Երկուշաբթի, 1 Հունիսի 2020 13:06

Արմսվիսբանկ-ը  գյումրու  ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր

Արմսվիսբանկ-ը  գյումրու  ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին նվիրաբերել է աուդիոգիդ սարքեր

Արմինֆո.Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի մայիսի 28-ին, հանդես գալով սեփական հերթական նախաձեռնությամբ, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 24 հատ աուդիոգիդ սարքեր նվիրաբերեց Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան վեց լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։

Նվիրատվության արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարևորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում թանգարան այցելուներին պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի այս նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով ստեղծված դժվարություններ կան։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով` հատկապես այս ժամնակահատվածում  երբ լայն տարածում պետք է ստանա ներքին տուրիզմը։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է, և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Մեր խորին շնոհակալությունն ենք հայտնում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին՝ այս չափազանց կարևոր նվիրատվության համար։ Աուդիոգիդերի մասին միայն երազել կարելի էր: Այս սարքերը ես դեռևս տեսել եմ 2001թ-ին ԱՄՆ_ում, իսկ այժմ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աջակցությամբ մեզ համար սա իրականություն է։ Ներկայումս մենք աշխատում ենք թանգարանի տեքստերի մշակման ուղղությամբ», - նշել է թանգարանի տնօրեն Սոնյա Հարությունյանը:

«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարևորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը», - նշել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ- գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է և իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Մայիս ամսվա ընթացքում Բանկի կողմից նվիրաբերվել են նաև 72 հատ ռադիոգիդ սարքեր Մատենադարանին և 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի