Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները հիվանդացել են կորոնավիրուսով ։ Այս մասին վարչապետը հայտնել է Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ ։
Փաշինյանը տեղեկացրել է, որ ինքը ոչ մի ախտանիշ չի ունեցել, սակայն որոշել է կորոնավիրուսի թեստ հանձնել, քանի որ պատրաստվում էր առաջնագիծ այցելել։ Նրա խոսքով՝ իր ընտանիքի անդամները նույնպես բարձր ջերմություն եւ այլ ախտանիշներ չունեն։ Փաշինյանն ընդգծել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, նախքան իր աշխատավայր այցելելը, նա չափում էր ջերմություն, սակայն նորմայից շեղումներ չեն եղել:
Փաշինյանը նշել է, որ շարունակելու է աշխատել՝ հեռավար ռեժիմով: Նա նաեւ հերթական անգամ քաղաքացիներին կոչ է արել պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները, կրել անհատական պաշտպանության միջոցներ, դեմքին չդիպչել կեղտոտ ձեռքերով եւ պահպանել սոցիալական հեռավորությունը:
Մայիսի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 9282 դեպք, ապաքինվել է 3386 մարդ, մահացել՝ 131-ը: