Ուրբաթ, 29 Մայիսի 2020 15:07
Կարինա Մանուկյան

The Guardian. Հայաստանում գործում է COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող կայք

The Guardian. Հայաստանում գործում է COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող կայք

Արմինֆո. Հայաստանում գործում է COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող կայք։ Այդ մասին ասվում է The Guardian հեղինակավոր պարբերականի "US government is funding website spreading Covid-19 disinformation" ("ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածող կայքը) հոդվածում։

 

Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է www.medmedia.am  պորտալին,  որն ստեղծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհի օգնությամբ    եւ նախատեսված է ժողովրդավարության առաջխաղացման համար։ "Սակայն, դրա փոխարեն, բրիտանական openDemocracy լրատվական կայքի հետաքննության համաձայն, այն օգտագործվել է COVID-19-ի մասին կեղծ տեղեկություն տարածելու համար: Medmedia-ի առավել ժողովրդականություն վայելող հոդվածների   թվում կան հրապարակումներ, որոնցում COVID - 19-ը կոչվում է "արհեստական համավարակ", ինչպես նաեւ կեղծ հաղորդումներ այն մասին, որ դիահերձարանում մահացած հիվանդի ընտանիքին առաջարկվել է հարյուրավոր դոլարներ վճարել, եթե նրանք հայտարարեն, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի հետեւանքով", - նշում է The Guardian-ը: Ընդգծվում է, որ պորտալը ապատեղեկատվություն է տարածում կորոնավիրուսի համավարակի մասին, ներառյալ նախազգուշացումները, որ հայերը պետք է "հրաժարվեն" պատվաստման հետագա ծրագրերից:

 

"ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհը տրամադրվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային, որն իր կայքը գործարկել է անցյալ տարի. այն գլխավորում է սկանդալային բժիշկ Գեւորգ Գրիգորյանը: Նա հայտնի է  Առողջապահության նախարարության և պատվաստումների ծրագրերի խիստ քննադատությամբ, ինչպես նաև ունի հակա-ԼԳԲՏ հայտարարությունների պատմություն, այդ թվում ՝ 2014-ին Facebook-ում հրապարակված դիտողությունները, որոնցում նա կոչ էր անում այրել համասեռամոլներին։ Գրիգորյանը, ով պնդում էր, որ ինքը դեմ չէ պատվաստմանը, միավորվել է հայտնի լրագրող-փաստաբանի հետ, եւ նրանք երկուսն էլ, ինչպես հաղորդվել է, կապված են ուլտրաաջ "վետո" կուսակցության հետ, այսպես կոչված, հասարակական խումբ ստեղծելու նպատաաակով՝ կորոնավիրուսի բռնկմանը ՀՀ կառավարության արձագանքի մասին փաստեր հաստատելու նպատակով:  Այս շաբաթ Facebook-ում խմբի պաշտոնական էջը պնդում էր, որ ՀՀ կառավարությունը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, "ամբողջությամբ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը": Գրիգորյանը հայտարարել է, որ ինքը որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության հետ կապ չունի և հերքում է, որ medmedia-ն կամ փաստերի հաստատման վերը նշված նախագիծը կառավարության դեմ ուղղված քաղաքական ճակատներ են", - ասվում է հոդվածում։

 

Նյութի հեղինակները նշում են, որ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել տրված դրամաշնորհի չափի կամ դրա քննարկման գործընթացի  վերաբերյալ հարցերը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ ժողովրդավարության հանձնաժողովի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում մինչեւ 50 հազար դոլարի չափով դրամաշնորհները մրցութային կարգով շնորհվում են տեղական ՀԿ-ներին եւ նախատեսված են այնպիսի հարցերի լուծման համար, ինչպես՝ կառավարման թափանցիկություն եւ հաշվետվողականություն, մարդու իրավունքների առաջխաղացում, կոռուպցիայի վերացում եւ տնտեսական աճի ու զարգացման բարձրացում: "Սակայն opendemocracy - ի հետաքննությունը ցույց է տվել, որ, չնայած Medmedia-ն հրապարակել է որոշ լրատվական հոդվածներ, կարծիքների մասին նրա հոդվածների մեծ մասը կեղծ տեղեկություններ տարածող Facebook-ի գրառումների վերահրատարակումն է", - նշվում Է նյութում:

 

Գրիգորյանը The Guardian-ին հաղորդել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կապվել է իր հետ՝ կայքում հրապարակված հոդվածների վերաբերյալ "մտահոգության" առնչությամբ, սակայն, նրա խոսքով, ինքը "կարողացել է պատասխանել բոլոր հարցերին, եւ այդ մտավախությունները փարատվել են", իսկ բուն կայքը "պատվաստանյութերի դեմ պայքարի ֆորում չէ": Խոսելով կոնկրետ հոդվածների մասին՝ Գրիգորյանը հայտարարել է, որ չի կիսում դրանցում արտահայտված կարծիքները, սակայն դրանք չեն հեռացվի, քանի որ դրանք, ըստ նրա, ֆեյք-նորություններ չեն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի