Արմինֆո. Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ: "Շնորհավորում ենք հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա առթիվ։ Մաղթում ենք բարգավաճում եւ հաջողություն", - ասված Է Վրաստանի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հայաստանին ջերմ բարեմաղթանքներ է հղել նաև Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը. "Շնորհավորում եմ Հայաստանին Առաջին Հանրապետության օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և բարգավաճում":
Իր շնորհավորանքներն է հղել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցաֆը: "Ես իմ և ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության անունից սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին այս տոնի կապակցությամբ: Տոն, որը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ", - նշել է Գերմանիայի դեսպանը ։