Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ.
<Այս մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 102-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին՝ կարողանա ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենա իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա, մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին ժառանգելու համար։ Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը այնպես, ինչպես Հայաստանն է սիրում մեզ>: