Հինգշաբթի, 28 Մայիսի 2020 12:30
Մարիաննա Մկրտչյան

Ստեփանակերտ․ Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից Սաֆարովի զազրելի ոճրագործության խրախուսումն այդ երկրում հասարակական գիտակցության լուրջ վերափոխման մասին տագնապալի ազդանշան է

Ստեփանակերտ․ Ադրբեջանի իշխանությունների և հասարակության կողմից Սաֆարովի զազրելի ոճրագործության խրախուսումն այդ երկրում հասարակական գիտակցության լուրջ վերափոխման մասին տագնապալի ազդանշան է

Արմինֆո. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել <Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի> ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ։

 

<2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործով։ Դատարանը վճռեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածները։

 

Հատկանշական է, որ գործը քննելու ժամանակ դատարանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ադրբեջան ժամանելուն պես, հունգարական բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցումը, բնակարանի տրամադրումը և ծառայության մեջ առաջխաղացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ճանաչում և ընդունում է Ռամիլ Սաֆավորվի հանցանքները որպես իր սեփականը։ Դատարանը նաև ընդգծել է, որ այս միջոցներից յուրաքանչյուրը՝ առանձին և ամբողջությամբ, հանդիսանում են պետության տարբեր կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռամիլ Սաֆարովի գործողությունների քաջալերում և խրախուսում, և որ քաջալերումը ու խրախուսումը ուժեղ արձագանք են ստացել, ընդհանուր առմամբ, ադրբեջանական հասարակության զգացմունքների մեջ։

 

Ինչպես բազմիցս ենք հայտարարել, ներում շնորհելը, հերոսացումը և որպես նմանակման օրինակ՝ մարդասպանի համազգային փառաբանումը ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության բաղկացուցիչ տարրերն են՝ ուղղված այդ երկրում հայատյացության արմատավորմանը և հայերի հանդեպ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը բազմաթիվ անգամ մատնանշվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական կոմիտեի փաստաթղթերում։

 

Ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլև ադրբեջանական հասարակության մեծամասնության կողմից Ռամիլ Սաֆարովի կատարած զազրելի ոճրագործության խրախուսումը և քաջալերումը այդ երկրում հասարակական գիտակցության լուրջ վերափոխման մասին տագնապալի ազդանշան են:

 

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք առաջացել են հասարակության գիտակցության մեջ հայերի և ամեն հայկականի նկատմամբ «ատելության վիրուս» ներդնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պետական ​​քաղաքականության և պրակտիկայի հետևանքով>,- նշված է հայտարարության մեջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Փնտրել ըստ օրերի