Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
Կորոնովիրուսային վարակի տարածման կանխարգելման դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում պահպանելով սոցիալական հեռավորություն՝ Սարդարապատի հուշահամալիր են այցլել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Պաշտոնական արարողության շրջանակներում բարձրաստիճան պաշտոնատար անձինք ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հանրապետության տոնի առթիվ զանգվածային միջոցառումները չեղյալ են հայտարարվել: