Արմինֆո. Մենք բազմիցս նշել ենք, որ չենք հանդուրժի սպառնալիքներ և ուժի լեզու։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը։
Նա նշել է, որ "մեր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ սպառնալիքների եւ ուժի կիրառման հարցում պարզ է": "Մենք նշել ենք, որ կարող ենք պատասխանել նման քայլերին։ Բայց մենք մտադիր չենք նման երկխոսության մեջ մտնել։ Մենք մեր հետեւողական դիրքորոշումն ունենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, բանակցություններին Արցախի մասնակցության եւ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ խաղաղության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության հարցերում: Ես մեր հայտարարություններին անհարկի զգացմունքային երանգ տալու անհրաժեշտություն չեմ տեսնում", - ընդգծել Է նախարարը, հավելելով, որ հարկավոր է վարել հետևողական և սառնասիրտ քաղաքականություն։