Արմինֆո.Բժշկի որոշմամբ մեկուսացված բնակչության խոցելի շերտերն անվճար կապահովվեն պարենով և հիգիենիկ միջոցներով։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 27-ի նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով ՝ գործադիրի որոշումը պայմանավորված է արտակարգ դրության ռեժիմով և պարետի ցուցումներով: Ընդամենը առաջադրված խնդրի լուծմանը կուղղվի 50 մլն դրամ ՝ 5 - ական մլն դրամ յուրաքանչյուր մարզի համար։