Արմինֆո.ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ամեն օր կորոնավիրուսի ախտորոշման համար կարտադրի մինչեւ 2000 թեստ: Այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ։
<Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100 հազար թեստերի ստեղծման համար, այժմ փորձարկումներ ենք անցկացնում ։ Մենք աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ, վերցնում ենք արդեն փորձարկված նմուշները և կրկնում ենք վերլուծությունը, որպեսզի համեմատենք մեր թեստերի ճշգրտությունը։ Այս կամ հաջորդ շաբաթվա սկզբին թեստերն արդեն կհանձնվեն նախարարությանը թեստավորման համար>, - տեղեկացրել է Առաքելյանը ՝ հավելելով, որ թեստերը բարձր զգայունություն ունեն, եւ նրանք կարող են հայտնաբերել վիրուսը նույնիսկ նմուշում դրա ցածր խտության դեպքում ։ Նրա խոսքով ՝ փորձարկումներից հետո նախատեսվում է օրական մոտ 1000-2000 թեստ արտադրել։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքը և ասել, որ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է աջակցել բոլոր հարցերում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 7402 դեպք, ապաքինվել է 3220 մարդ, մահացել՝ 91-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4025 հիվանդ: