Արմինֆո.Կորոնավիրուսով վարակված 250 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«250 – ծանր, 48 - ծայրահեղ ծանր, 16 - արհեստական շնչառության վրա»,- գրել է նա՝ ներկայացնելով կորոնավիրուսով հիվանդների տվյալները։
Մայիսի 25-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7113 դեպք, 3145 հիվանդ ապաքինվել է, 87-ը՝ մահացել :