Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի կողմից ադրբեջանցի գործընկերների հետ իր շփումն արդեն որպես բանակցություն ճանաչելը վկայում է հակամարտության կարգավորման գործընթացում դիրքորոշման լուրջ փոփոխությունների մասին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
<Բառացիորեն օրերս Հայաստանում իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները սկսեցին ադրբեջանական կողմի և բանակցային գործընթացի միջնորդների հետ իրենց հանդիպումները բնութագրել որպես բանակցություններ, այլ ոչ թե՝ շփումներ, ինչի մասին ավելի վաղ հայտարարվել էր: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ստեփանակերտը շարունակում է բացակայել բանակցային սեղանի շուրջ, իսկ բանակցությունների եռակողմ ձևաչափը դեռ չի վերականգնվել>, - ընդգծել է նա ։
Դիվանագետի խոսքով, նաեւ որեւէ կերպ չի ակնարկվել, որ վարչապետ Փաշինյանը համանախագահներից պահանջված իրեն բավարարող պարզաբանումները ստացել է՝
Մադրիդյան սկզբունքների բովանդակության որոշ կետերի վերաբերյալ: Նրա կարծիքով ՝ այս ամենը վկայում է ավելի վաղ երկրի քաղաքական ղեկավորության կողմից հնչած մոտեցումների փոփոխման, կամ, առնվազն, դրանց էական մեղմացման մասին։ Ընդ որում, իշխանության տրամադրություններում նման փոփոխության պատճառների անհայտ լինելը, Մելիքյանի կարծիքով, բավական շատերին է մտահոգում ։
Դիվանագետը հիշեցրել է, որ մինչեւ վերջերս, ինչպես Փաշինյանը, այնպես էլ նրա մերձավոր շրջապատը՝ ներառյալ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Արցախի հարցով ադրբեջանցի բանակցողների հետ սեփական հանդիպումները սկզբունքորեն որակել են որպես խորհրդակցություններև կտրականապես հրաժարվում էին այդ գործընթացը որպես բանակցություններ որակել։
<Հավանաբար մի կողմից դա պայմանավորված էր այն բանով, որ ՀՀ գործադիր իշխանության ղեկավար դառնալուց հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իրավասու չէ բանակցային սեղանի մոտ ներկայացնելու նաեւ արցախահայությանը, իսկ մյուս կողմից էլ, իր պնդմամբ, նա չի կարող այդ շփումները բանակցություն համարել, քանի դեռ համանախագահներն իրեն բավարարող պարզաբանումները չեն տվել Մադրիդյան սկզբունքների բանակցային էության եւ օրակարգի վերաբերյալ> - ամփոփել է Արցախի ԱԳ նախկին նախարարը։