Արմինֆո. Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ։
Նշենք, որ նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Քաջարյան քաղաքի բնակիչ Նվեր Խաչատրյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, որից հետո նրա նկատմամբ բռնություն է կիրառվել Կապանի ոստիկանությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Ֆարմազյանի շրջապատից չորս անձանց ձերբակալելուց հետո: Հետագայում ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել, քանի որ պարզվել է, որ նա սխալմամբ է ձերբակալվել։