Շաբաթ, 23 Մայիսի 2020 11:51
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի և Արգենտինայի արտգործնախարարները քննարկել են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը

Հայաստանի և Արգենտինայի արտգործնախարարները քննարկել են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը

Արմինֆո.Մայիսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: 

 

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր գործընկերոջը գալիք ազգային տոնի կապակցությամբ՝ հաջողություն և բարօրություն մաղթելով Արգենտինայի բարեկամ ժողովրդին:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: 

 

Զոհրաբ Մնացականյանը և Ֆելիպե Սոլան վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և պատմական ամուր կապերով միահյուսված հայ-արգենտինյան համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է Արգենտինայի հայ համայնքի կամրջող դերակատարությունը ինչպես Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի ամրապնդման և աշխուժացման, այնպես էլ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու գործում:

 

Ի թիվս երկկողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ արտգործնախարարներն առանձնացրել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսակետից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը: 

Երկուստեք գոհունակությամբ նշվել է բազմակողմ ձևաչափերում առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: Այս տեսակետից առանձնահատուկ բարձր է գնահատվել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։

Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի