Արմինֆո.Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, մեկ օրում մահացել է ևս 3 մարդ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6302-ի, մահացածների թիվը 77 է: Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2.936, փաստացի բուժվողներինը՝ 3257: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 49080 քաղաքացի: Կորոնավիրուսով վարակված ևս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 23-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 32 է: