Արմինֆո. Հատուկ քննչական ծառայությունը Քննչական կոմիտե Է վերադարձրել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այդ տեղեկությունը հաստատում է ՀՔԾ-ն՝ մանրամասներ չտրամադրելով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020թ. մայիսի 12 - ին Աշոտյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (ծառայողական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ-խմբ.): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորություններն գերազանցելու վերաբերյալ գործերը քննում է Հատուկ քննչական ծառայությունը, գործն ուղարկվել էր տվյալ մարմին:
Նշենք, որ Արմեն Աշոտյանը 2009 թ. հունիսի 16-ին նշանակվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար ։ 2017թ. ապրիլի 2-ին ընտրվել էր ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ից, եղել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: