Arminfo.info





 Ուրբաթ, 22 Մայիսի 2020 16:36

Կոնվերս Բանկը հրապարակել է հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

Կոնվերս Բանկը հրապարակել է հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

Արմինֆո.Կոնվերս Բանկը ներկայացրել է վարկային արձակուրդից օգտված հաճախորդներին մարումների աջակցության միջոցառումների համալիր փաթեթը, որով հստակեցվում են հունիսի 1-ից հետո կոնկրետ վարկատեսակների վերանայումների մանրամասները:

Վարկերի վերանայման հնարավորությունից կարող են օգտվել Բանկի  ֆիզիկական անձ և գյուղվարկավորում ստացած հաճախորդները, եթե

- վարկավորում են ստացել նախքան մարտի 16-ը,

- այդ օրվա դրությամբ Բանկում չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչև մայիսի 31-ը :

Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են օգտել այս հնարավորությունից ,եթե

- մարտի 26-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց պարտավորություններ, իսկ ունենալու դեպքում ամբողջությամբ մարել են դրանք մինչև մայիսի 31-ը :

Ֆիզիկական անձանց մասով

Վարկատեսակից կախված, միջոցառումներով նախատեսվում է վարկի մայր գումարի մարման առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամկետի տրամադրում, վարկի վերջնաժամկետի երկարաձգում առավելագույնը 9 ամսով: Բանկը պատրաստակամ է նաև անհատական մոտեցում ցուցաբերել որոշ հաճախորդների:

Ըստ հիմնական վարկատեսակների վերանայման առաջարկներին ավելի մանրամասն՝ Բանկի կայք-էջում՝ https://www.conversebank.am/hy/news1/item/2020/05/22/Creditvacation/

Մինչև մայիսի 31-ը պարտավորությունները չկատարած ֆիզիկական անձանց վարկերը կվերանայվեն ավտոմատ կերպովԿան բացառություններ, որոնք ներկայացված են պայմաններում, երբ հաճախորդները մինչև մայիսի 27-ը պետք է Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.conversebank.am/hy/loan-deferral հղմամբ, լրացնեն վերանայման հայտ:

Վերանայման պայմանների վերաբերյալ տեղեկատությունը և նոր ժամանակացույցը հաճախորդը ստանալու է Բանկում նշված իր էլեկտրոնային հասցեին և/կամ  վարկի վերանայման մասին  ծանուցվելու է sms հաղորդագրության միջոցով:

Իրավաբանական անձ, ԱՁ և գյուղվարկավորում ստացած հաճախորդների մասով

 Բանկը կառաջարկի լուծումներ` նպատակ ունենալով աջակցել բիզնեսների կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը: Մեր  մոտեցումները բխելու են յուրաքանչյուր ոլորտում տիրող իրավիճակից և տնտեսության այդ ոլորտի կայունացման, վերականգնման հեռանկարի գնահատականից:  Վարկերի վերանայումների միջոցառումները ներառում են  վարկավորման ժամկետի երկարացման, մարման արտոնյալ ժամանակահատվածի տրամադրման գործիքներ՝ տարբերակված ըստ ոլորտների:

         Բանկը հորդորում է հաճախորդներին վարկերի վճարումներն իրականացնել  պատշաճ՝ վարկերի մարման ժամանակացույցերին համապատասխան՝ խուսափելով վարկերի ժամկետների երկարաձգման, վճարման արտոնյալ ժամանակահատվածների տրամադրման արդյունքում ավելացող  վճարման ընդհանուր ծավալներից:

         Հարցերի դեպքում կարող եք զանգել Կոնվերս Բանկի Զանգերի կենտրոն՝ 010-511-211: Մեր աշխատակիցները պատրաստակամ են պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Կոնվերս Բանկը , ելնելով հաճախորդների առողջությունը չվտանգելու նկատառումից,  հորդորում է  այսուհետ ևս նախապատվությունը տալ Բանկի թվային հարթակներով՝ Մոբայլ Բանկ, Ինտերնետ Բանկ, Վճարային պորտալ,  վճարումների իրականացմանը:

Եղեք առողջ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը   Երեւանը Ադրբեջանի առաջնորդին կոչ է արել սթափ և առանց ցավագին հույզերի ընկալել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրականությունը  
Փորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք էՓորձագետ Ընտրությունների նախաշեմին Մնացականյանի այցը Վաշինգտոն օրակարգի բացակայության արդյունք է
Ծառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններԾառուկյան․ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
ԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համարԼՀԿ-ը Արկադի Խաչատրյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Կանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ ենԿանխատեսում Քանի դեռ Հայաստանին եւ Արցախին սպառնում են ոչնչացմամբ, ցանկացած փաստաթղթի մասին խոսակցությունները վաղաժամ են
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենցՌոբերտ Քոչարյան. Հայաստանում կա հասարակության որոշակի հատված, որն անկեղծորեն հավատում է, թե,  իբր, կոռուպցիայի դեմ պայքարում հավաքված միջոցները կփոխանցվեն իրենց
Փաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունըՓաշինյան․ Պաշտոնական թվերը ապացուցում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը
Ռուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համարՌուսաստանցի փորձագետ. Պարզվեց, որ Բելառուսի իշխանությունը չափազանց պարզունակ է բարդ հասարակության համար
Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Փնտրել ըստ օրերի