Արմինֆո.Իսրայելում կառավարության վերջնականապես ձևավորումը և Հայաստանի դեսպանատան բացումը մեր երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման գրավականն է։
ԱրմԻնֆո-ին այդպիսի .Իսրայելում կառավարության վերջնականապես ձևավորումը և Հայաստանի դեսպանատան բացումը մեր երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման գրավականն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իսրայել – Հայաստան> միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։կարծիք է հայտնել <Իսրայել – Հայաստան> միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։
<Իմ կարծիքով, Իսրայելում վերջնականապես ձեւավորված, այլ ոչ թե անցումային կառավարության առկայությունը կդառնա Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացման գլխավոր գործոններից մեկը ։ Դեռևս անցյալ տարի ձեզ տված հարցազրույցում ասել էի, որ չեմ ակնկալում մեր երկրների միջև հարաբերությունների հատուկ զարգացում մինչև ընտրությունների ավարտը և Իսրայելի կառավարության վերջնական կազմավորումը ։ Այդ ժամանակաշրջանը վերջապես ավարտված է, եւ այժմ մեր դիվանագետներին, խորհրդարանականներին զգալիորեն ավելի հեշտ կլինի կապեր հաստատել>, - ընդգծել է նա ։
Իսրայելը դարձել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին երկրներից մեկը ։ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին, սակայն ոչ Իսրայելում Հայաստանի դեսպանը, ոչ էլ Հայաստանում Իսրայելի դեսպանը հավատարմագրված երկրում նստավայր չեն ունեցել: 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ դիվանագիտական առաքելության նստավայրը Երեւանից Թել Ավիվ տեղափոխել: Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից 2020 թվականի փետրվարի 25-ին:
Նշելով, որ կորոնավիրուսի պամավարակը խանգարել է մայիսին նախատեսված՝ Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան բացմանը, Ցինկերը վստահություն է հայտնել, որ դեսպանատունը անպայման կբացվի Իսրայելում կարանտինի ավարտից հետո: Նրա կանխատեսումներով ՝ հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր է խաղացել եւ դեռ պետք է խաղա միջխորհրդարանական դիվանագիտությունը։ Ըստ Ցինկերի ՝ այս հարցն արդեն քննարկման փուլում է ։
<Մեր երկրների միջև հարաբերությունների խորացման գործընթացը հետևողականորեն զարգանում է, այդ ուղղությամբ շատ ջանքեր են գործադրվում, ընդ որում ՝ երկու կողմից ։ Կարծում եմ, որ մեր երկրում Հայաստանի դեսպանատան հայտնվելուց հետո այն կարեւոր հանդիպումների վայր կդառնա Հայաստանի եւ Իսրայելի միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ նոր գաղափարների քննարկման նպատակով>, - ամփոփել է իսրայելցի քաղաքագետը: