Ուրբաթ, 22 Մայիսի 2020 13:18
Անի Մշեցյան

Քրեական գործեր՝ Շիրակի մարզի 11 համայնքներում համայնքային սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացներով

Քրեական գործեր՝ Շիրակի մարզի 11 համայնքներում համայնքային սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացներով

Արմինֆո. ՀՀ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է 12 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես մարզի Զարիշատ, Ամասիա, Ջրաձոր, Ողջի, Բավրա, Հողմիկ, Բերդաշեն, Ձորաշեն, Ցողամարգ, Զույգաղբյուր, Փոքր Սարիար համայնքների նախկին և ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:

 

Դրանցից մեկ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, տասը՝  ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասի, իսկ  մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 3152-րդ հոդվածի հատկանիշներով:

 

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.-ից՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով մի քանի տասնյակ անգամ բարձր վճարի վարձակալության են հանձվել կապի օպերատոր հայաստանյան ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ՝ համայնքներին զրկելով ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

 

Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 94.609.107 ՀՀ դրամի վնաս, որից մայիսի 20-ի դրությամբ վերականգնվել է 12.250.000 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա 2 քրեական գործով 2 համայնքի ղեկավար ձերբակալվել է, 6 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 4 անձի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Սակայն նկատի ունենալով, որ կասկածյալը և մեղադրյալը կամովին ամբողջությամբ կամ մասնակորեն հատուցել են համայնքին պատճառված ընդհանուր վնասը, վերջիններիս դեպքում պատրաստակամություն է հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել պատճառված վնասը մնացած մասը, տվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: 3 համայնքների պարագայում վարձակալության ապօրինի պայմանագրերը լուծվել են:

Շիրակի մարզի  դատախազի կողմից Շիրակի մարզպետին գրություն է հասցեագրվել ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան համայնքների հետ նոր պայմանագրեր կնքելու, բաց թողնված ժամանակահատվածի համար համապատասխան ընկերությունների կողմից համայնքներին գումարները փոխանցելու, ինչպես նաև  դեռևս չլուծված պայմանագրերի առումով համայնքապատկան հողամասերը  վարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրերը լուծելու գործընթաց սկսելուն, համայքների օրինական շահերի խախտումները վերացնելուն ուղղված  գործուն միջոցներ ձեռնարկելու համար: Նշված ուղղություններով տարվում են պատշաճ աշխատանքներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
Փնտրել ըստ օրերի