Arminfo.info



 Հինգշաբթի, 21 Մայիսի 2020 21:11
Դավիթ Ստեփանյան

Հայաստան 2023. Պահանջվում են քաղաքական գործիչներ

Հայաստան 2023. Պահանջվում են քաղաքական գործիչներ

Արմինֆո.Հայաստանում այսօր առկա ներքաղաքական իրավիճակը հնարավոր է բնութագրել որպես ընդդիմության վակուում ՝ հեղափոխական իշխանության վարկանիշի զուգահեռ, դանդաղ, բայց անշեղ նվազման պայմաններում։

Լիովին վարկաբեկված ռեժիմի մնացորդներին ընդդիմության համարել հնարավոր չի նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում, իսկ իշխանության վարկանիշը կորոնավիրուսային իրողություններում, ըստ ամենայնի, կշարունակի նվազել։ Նման պայմաններում 2023 թվականի դեկտեմբերին հայ ընտրողը կհայտնվի <ում օգտին քվեարկել, եթե ոչ՝ Նիկոլի> և <ում օգտին էլ քվեարկենք, միևնույն է, ոչինչ չի փոխվի> երկընտրանքի առաջ։Ընտրություններին ընտրության բացակայությունից խուսափելու միակ հնարավորությունը, կարծես, Հայաստանում առնվազն մեկ որակապես նոր քաղաքական ուժի ստեղծումն է՝ հատկապես հաշվի առնելով, որ ներքաղաքական իրավիճակը դրա համար այսօր հասունացել է, ինչպես երբեք։

Իրավիճակի վերլուծությունը կսկսենք ընդդիմադիր վակուումի պատճառներից։ Դրանք գալիս են առնվազն Հայաստանի <շախմատային> անցյալից, երբ 2008-ին բավական կասկածելի պայմաններում ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը դրեց, այսպես կոչված, համակարգային ընդդիմության հիմքերը։ <Բարգավաճ Հայաստանը>, <Օրինաց երկիրը> և ՀՅԴ-ն բավականին հաջող են խաղացել այդ դերը հաջորդ 5 տարիներին ՝ փաստացի հանդիսանալով ՀՀԿ-ի և անձամբ Սերժ Սարգսյանի գրպանային կցորդը ։ Թե ինչի հանգեցրին այդ խաղերը, մենք այսօր տեսնում ենք․ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն գրեթե անհետացել են քաղաքական դաշտից, իսկ ԲՀԿ-ի դերը հանգում է Գագիկ Ծառուկյանի փողի պարկի պահպանման պաշտպանությանը։ Խորհրդարանական երկրորդ ուժը, որն այսօր ընդդիմություն է իշխող մեծամասնությանը ՝ <Լուսավոր Հայաստան> կուսակցությունը, նույնպես դարձավ հանրապետական-շախմատային անցյալիակամա զոհը։  Հարկադրված ձեռնամարտը և հայհոյանքները՝ Էդմոն Մարուքյանի կատարմամբ, ակնհայտորեն, հօգուտ իր և իր կուսակցության չեն լինի հաջորդ ընտրություններում ։ Հատկապես, եթե դրան նպաստի ֆինանսական հոսքերի փակումը, որոնց միջոցով ֆինանսավորվում են<լուսավորյալները>։

Ոչ լավագույն վիճակում է այսօր նաև արտախորհրդարանական ընդդիմությունը․ ՀՀԿ մնացորդներ, վերջինիս մի շարք կցորդ-կուսակցություններ և նույնիսկ Ժիրայր Սեֆիլյանի <Սասնա ծռերը>, Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը և Րաֆֆի Հովհաննիսյանի<Ժառանգությունը>: Այսպիսով՝  Սերժ Սարգսյանն իր իսկ ձեռքով խփեց սեփական քաղաքական հեռանկարների դագաղի վերջին մեխը ՝ միաժամանակ ոչնչացնելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիայի վերջին շանսերը։ Նա դա արեց  բավական օրիգինալ ձևով ՝ ստեղծելով գրպանային ընդդիմություն և վերջնականապես ոչնչացնելով Հայաստանում այն ամենի վերջին սաղմերը, ինչը քաղաքակիրթ երկրներում կոչվում է քաղաքական դաշտ ։ Սակայն, այսօր արդեն գրպանային ընդդիմությունը, անգամ դրա նորացված- լուսավորյալ տարբերակը, իրեն վերջնականապես վարկաբեկել է։ Կասկածելի են թվում  նաև չեկիստական կուսակցության նախընտրական հեռանկարները, որն արդեն այսօր ստեղծում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

2018 թվականի գարնանը այս անմխիթարական  իրավիճակի ողջ խորությունը շատ լավ հասկացան Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատը։ Հասկացան ու քայլեցին ՝ մեկ ամսվա ընթացքում արագ քայլերթով վերցնելով բառացիորեն ոստիկանական մահակներից կախված իշխանությունը ։ Սակայն, արդեն այսօր մենք տեսնում ենք, որ հետհեղափոխական էյֆորիայի անկումից հետո Փաշինյանին, <քայլող>կառավարությանն ու խորհրդարանին ավելի ու ավելի դժվար է դառնում պահպանել՝ պոպուլիզմով լեցուն սեփական վարկանիշը ։ Եվ հայտնի չէ, թե 2023 թ․ նախընտրական արշավի մեկնարկին ինչ վարկանիշ կունենա <Իմ քայլը>։ Իշխանության վարկանիշի անկման հիմնական պատճառներն ակնհայտ են՝ մի շարք սեփական խոստումների և, համապատասխանաբար, ընտրողների սպասումների չկատարում: Ի թիվս խելամիտ խոստումների և ակնկալիքների ՝ հակիրճ նշենք դատաիրավական համակարգի բարեփոխումը, տնտեսության, ուժային գերատեսչությունների և հասարակական կյանքի բոլոր ոլորտների արմատական բարեփոխումը ։ Ոչ խելամիտ խոստումների և սպասումների թվում սահմանափակվենք  <կարմիր գծերի> և տեսահսկող սարքերի վերացման հիշատակմամբ։

Պարադոքս է, բայց նման ներքաղաքական անկայունության պայմաններում շարքային հայ ընտրողը միանգամայն ի զորու է անձնատուր լինել ամեն տեսակ մոլորությունների ՝ 2023 թվականի գումարման խորհրդարան բերելով անգամ<նախկիններին>։ Վերջիններս կարող են ի հայտ գալ՝ ի դեմս վանեցյանական չեկիստների, հանրապետականների, ՀՀԿ-ի կցորդ- կուսակցությունների, <լուսավորյալերի> , <բարգավաճների> ու նույնիսկ դաշնակցականների։ Հնարավոր սցենարներից վատագույնի իրականացման դեպքում <Իմ քայլը> խորհրդարանում կզրկվի մենաշնորհից ։ Հոռետեսական սցենարներից լավագույնը կավարտվի ՀՀԿ-ի մի քանի սատելիտ կուսակցությունների ՝ խորհրդարան մուտք գործելով, որոնք միավորվելով ՝ կփլուզեն բարեփոխումների բոլոր փորձերը, այսինքն  իշխանության ՝ իրենց դեմ ուղղված նախաձեռնությունները ։ Առաջին դեպքում մենք կվերադառնանք ոչ վաղանցյալին ՝ իր բոլոր կասկածելի հմայքներով։ Երկրորդ դեպքում կունենանք էլ ավելի անարդյունավետ իշխանություն, որն ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնել ոչ մի սեփական նախաձեռնություն։

Ամեն տեսակի <նախկիներն> արդեն երկու տարի է  աշխատում են նման սցենարի հասնելու ուղղությամբ ՝ կիրառելով իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն ու մեխանիզմները։ Դա, առաջին հերթին, ֆինանսներն են, մնացածը ՝ ԶԼՄ-ները, քարոզչությունը, զրպարտությունը,  կեղծիքները, սուտը, սև PR-ը, հիմա արդեն բռունցքները և, որպես հետևանք, պետության հիմքերի խարխլումը։ Եվ նրանց վերարտադրության սպառնալիքը 2023 թվականի վերջին, կարևոր չէ, թե ինչ տեսքով, հետևողականորեն մեծանում է։ Զուգահեռաբար աճում է գործող իշխանության<ճահճացման> վտանգը, իսկ, ցավոք, նկատվում են նաև նման միտումներ։ Այս երեւույթի ներքին եւ արտաքին պատճառները շատ են,և դրա վերլուծությունը առանձին ծավալուն հետազոտության թեմա է:

Նման պայմաններում Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես երբեք, թարմ արյան կարիք ունի ՝ բառի բուն իմաստով նոր քաղաքական ուժերի ստեղծման ։ Առնվազն մեկ քաղաքական ուժի, որը բացարձակ փոխկապակցված չէ ոչ նախկին, ոչ էլ ներկա ուժերի հետ ։ Խոսքը քաղաքական ուժի մասին է ՝ հասարակական գործիչների, զինվորականների, դիվանագետների, ծրագրավորողների, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, տեխնիկների, գյուղատնտեսների, բժիշկների,ինչու չէ, գործարարների ու բանկիրների մասնակցությամբ։ Քաղաքական ուժ, որը կարող է ընտրողների ցանկացած շերտի հետ խոսել իր լեզվով։ Կուսակցություն, որը բացի ինքնաֆինանսավորումից, ոչ մի ֆինանսավորում չունի։Կուսակցության, որն ընտրողներին ցույց կտա այդ ֆինանսավորման աղբյուրներւ, նույնիսկ այն պարագայում, երբ <Կուսակցությունների մասին> օրենքը գոյություն ունի միայն թղթի վրա ։ Եվ, վերջապես, ամենակարեւորը ՝ կուսակցությունը, որը կարող են ներկայացնել Հայաստանի հետագա սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացման սեփական տեսլականի հստակ ծրագիր,ինչպես նաև կադրային ռեսուրս, որը կարող է այդ ծրագրերն իրականացնել  ըստ ոլորտների։ Վստահաբար կարելի է նշել, որ նման հմտություններով, մաքուր ձեռքերով և անբիծ անցյալով մարդիկ մեր երկրում, բարեբախտաբար, դեռևս կան ։ Հենց նման կուսակցությունն ի վիճակի կլինի ընտրազանգվածի հետ ոչ հրապարակային հանրային պայմանագիր կնքել։

Նախկինում նման մի բան, ցավոք սրտի, ապարդյուն փորձում էր անել<Սասնա ծռերի>նախահայր Նախախորհրդարանը ։ Այսօր դա փորձում են անել պատգամավոր Արման Բաբաջանյանը, <Քաղաքացու որոշում> Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, կան մի շարք այլ ուժեր ։ Սակայն, դրանցից ոչ մեկը<Իմ քայլը> դաշինքին իրական մրցակցություն կազմելու, իսկ գլխավորը ՝ կոմպրադորների ռեինկարնացիան կանխելու չափորոշիչներին  չի համապատասխանում ։ Մինչդեռ նման քաղաքական ուժի հայտնվելը բխում է անգամ գործող իշխանության շահերից։ Թե ինչո՞ւ՝  կրկին առանձին քաղտեխնոլոգիական վերլուծության ընդարձակ թեմա է։ Միայն նշենք,որ վստահություն ներշնչող նման ուժի ի հայտ գալը կոմպրադորային ռեժիմի մնացորդների դագաղի վերջին մեխը կլինի։ Պայքարել երկու ճակատով՝ Նիկոլ Փաշինյանի և նման որակի քաղաքական ուժի դեմ,  <նախկիններն> այլևս ի վիճակի չեն լինի ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի համար նոր կուսակցությունը կարող է դառնալ կառուցողական քննադատ և հակառակորդ։  Ուժը, որը կքննադատի իշխանությանը, բայց չի աշխատի դրսի ուժերի համար։ Եվ կարևորը, վերը նշված բոլոր չափանիշների պահպանման պարագայում, նոր կուսակցության հայտնվելը ոչ միայն կլցնի ընդդիմադիր վակուումը քաղաքական դաշտում, այլ նաև Հայաստանում կդնի քաղաքական մշակույթի հիմքերը։ Այդ մշակույթի, փոխադարձ վերահսկողության շրջանակներում իշխանությունը կանցնի կուսակցությունից կուսակցության՝ թույլ չտալով թուլանալ  թե մեկին, թե մյուսին՝ բրիտանական լեյբորիստների եւ պահպանողականների կամ ամերիկացի դեմոկրատների եւ հանրապետականների օրինակով: Հնարավոր է, որ այս ամենը շատ իդեալիստական է հնչում, ճանապարհը երկար ու բարդ է, բայց այն սկսել, այնուամենայնիվ, պետք է ։ Եվ այսօրվա իրավիճակը ՝ 3,5 տարի մինչև հաջորդ ընտրությունները, կարծես թե, շատ օպտիմալ է այդ ճանապարհի մեկնարկի համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով