Արմինֆո.Հունիսի 2-ից բելառուսական "Բելավիա" ավիաընկերությունը շաբաթական 4 անգամ կանոնավոր չվերթներ կիրականացնի Բարսելոնա-Մինսկ-Երևան ուղղությամբ՝ Մոսկվայում տարանցիկ վայրէջքով: Այդ մասին ասված Է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը։
Ըստ աղբյուրի՝ չվերթները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: Նախատեսվում է, որ Մոսկվայում տարանցիկ կանգառը կտեւի 2-4 ժամ՝ կախված թռիչքի իրականացման օրվանից: