Արմինֆո. Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։
Նշենք, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը 2017թ. ապրիլի 25-ին
Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել։ Մինչ Չեխիայի օրենսդիր մարմնի կողմից մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դատապարտել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը: