Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020 17:11
Մարիաննա Մկրտչյան

Եվրախորհրդարանում առաջարկում են չեղարկել ռոումինգը ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ

Եվրախորհրդարանում առաջարկում են չեղարկել ռոումինգը ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ

Արմինֆո"Արեւելյան գործընկերության" երկրների համար ֆինանսավորման ավելացում, խոստովանում, որ ոչ բոլոր երկրներն են հավասարապես շահագրգռված ԵՄ-ի հետ մերձեցման հարցում, ինչպես նաեւ ռոումինգը չեղարկելու առաջարկ. սրանք են Եվրախորհրդարանի միջազգային գործերի հանձնաժողովի հանձնարարականները:

ԵՄ հունիսյան գագաթնաժողովի հանձնարարականների քննարկումը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի երկրների ղեկավարների հետ տեղի է ունեցել երեքշաբթի, գրում է Gazeta Prawna-ն: Լեհ եվրապատգամավորների նախաձեռնությամբ նիստի զեկուցագրում ներառված է "Արեւելյան գործընկերության" երկրներում, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ այդ երկրների միջեւ բջջային հեռախոսներից օգտվելու համար ռոումինգային վճարումների վերացման հանձնարարական:

"Այսօր եւ 2020 թվականից հետո Եվրոպական հանձնաժողովը, ինչպես երբեք, պետք է վճռական գործողություններ ձեռնարկի "Արեւելյան գործընկերության" երկրների նկատմամբ, քանի որ սպառնալիքի տակ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագան, ինչպես նաեւ ԵՄ կայունությունը", - համատեղ հայտարարություն են արել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ռադոսլավ Սիկորսկին  եւ Միխայել Գալերը:

Միջազգային գոոործերի հանձնաժողովը գտնում է, որ հաջորդ ամիս կայանալիք "Արեւելյան գործընկերության" գագաթնաժողովը պետք է բերի ԵՄ-ի եւ նրա արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության ներգրավման եւ զարգացման հստակ երկարաժամկետ ռազմավարություն: Եվրոպացի խորհրդարանականները ցանկանում են, որ ԵՄ երկրների կառավարությունները համագործակցության հստակ եւ հավակնոտ ծրագիր պատրաստեն, որը որոշակի օգնություն աապահովի Ուկրաինային, Մոլդովային, Հայաստանին, Ադրբեջանին եւ Բելառուսին: Միևնույն ժամանակ, նրանք կարծում են, որ ԵՄ-ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերի և ավելին առաջարկի այն երկրներին, որոնք բարեփոխումներ են իրականացնում եվրոպական չափանիշների ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, պատգամավորները խոսում են այն մասին, որ ֆինանսական աջակցության ուժեղացումը պետք է կապված լինի բարեփոխումների չափանիշների հետ։

 

"Առավել հավակնոտ երկրները, որոնք ստորագրել են ասոցացման  շուրջ համաձայնագիրը եւ իրականացնում են ազատ առեւտրի մասին խորը եւ համապարփակ համաձայնագիրը՝ Վրաստանը եւ Ուկրաինան, պետք է իմանան, որ հերթական հաջողություններն ու ներդրված բարեփոխումները նրանց առջեւ բացում են նոր հեռանկարներ, համագործակցության նոր հատվածներ", - ասել է "Իրավունք եւ արդարություն" կուսակցության պատգամավոր Աննա Ֆոտիգան: "Մենք հասկանում ենք, որ ԱԳ որոշ երկրներ ընտրել են այլ նպատակներ ։ Իսկ ԵՄ քաղաքականության նպատակն անփոփոխ է.  խորացնել մեր հարաբերությունները միջազգային իրավունքի և հիմնարար արժեքների շրջանակներում, ինչպես նաև ամրապնդել կայունությունն ու բարգավաճումը ողջ տարածաշրջանում", - հավելել է Ռադոսլավ Սիկորսկին ։ "Արևելյան գործընկերության" հունիսյան գագաթաժողովում տեղի կունենա 2017 թվականին տեղի ունեցած նախորդ գագաթաժողովից հետո ձեռք բերված արդյունքների ամփոփում: Բացի այդ, առաջնորդները պետք է հաստատեն երկարաժամկետ քաղաքական նպատակները, որոշեն համագործակցության հետագա ամրապնդման ուղղությունը, ինչպես նաեւ հաստատեն 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածում նպատակների հաջորդ շարքի նախապատրաստական աշխատանքների անցկացման մանդատը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն  15 միլիոն դրամ կտրամադրի  կորոնավիրուսային համավարակի բացասական հետևանքները մեղմելու նպատակով
ՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողություններըՀՀ առաջին նախագահը կոչ է անում դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները
Փնտրել ըստ օրերի