Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։
Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների, հարսանյաց սրահների աշխատակիցներն ու սեփականատերերը, երգիչները, երաժիշտները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց ։ Վերջիններս խնդրել են արտակարգ դրության հարցով պարետին թույլատրել ռեստորանների գործունեությունը ՝ անվտանգության բոլոր կանոնների պահպանման դեպքում ։ Ակցիայից հետո իրավապահներն առավել ակտիվ մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունիի բաժին ։
Աղբյուրի համաձայն, տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։