Արմինֆո. Նման մասշտաբի զորավարժություններ, որոնք այսօր անցկացվում են Ադրբեջանի ԶՈՒ-ում, հնարավոր չէր անցկացնել առանց նախնական նախապատրաստման եւ պլանավորման ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ։
Չմանրամասնելով, թե արդյոք հայկական կողմը հետախուզական տեղեկություն է ունեցել այդ զորավարժություններին նախապատրաստվելու մասին՝ փոխնախարարը փաստել է, որ մի բան ակնհայտ է.դրանք չհայտարարված զորավարժություններ են, որոնք անցկացվում են ադրբեջանական կողմի, այդ թվում ՝ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած միջազգային պարտավորությունների խախտմամբ: Ընդ որում, նա հավելել է, որ այդ զորավարժությունները ոչ մի լարվածություն չեն առաջացրել ոչ Հայաստանի, ոչ Արցախի համար:
Միաժամանակ Բալայանը նշել է, որ Հայաստանին կամ Արցախին սպառնացող վտանգի դեպքում անհապաղ կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկվեն, ինչի մասին իրազեկվել է միջազգային հանրությունը: Բալայանը նաև վստահեցրել է, որ այս փուլում հայկական կողմը հակառակորդի կողմից անցկացվող զորավարժություններից վտանգ չի տեսնում, բայց հենց նման սպառնալիք լինի, կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: