Արմինֆո.Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը հերթական միջնորդությունն է ներկայացրել։
<Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ>,- Facebook-ի իր էջում գրել է նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակիկյանը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 500 մլն դրամի յուրացում կազմակերպելու համար։