Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախ՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:
Մայիսի 21-22-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գործուղվելու է Արցախ՝ նախապատրաստելու Փաշինյանի մասնակցությունը հանդիսավոր միջոցառմանը: Կառավարության հաղորդագրության համաձայն ՝ Արցախ են գործուղվելու նաև արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը, վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին: