Արմինֆո. ԵԱՏՄ հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ՆԳՆ-ները ձեռնամուխ են եղել գողացված ավտոմեքենաների միասնական տվյալների բազայի ստեղծմանը: Այսպիսով,՝ հնարավոր կլինի ոչ միայն օպերատիվ կերպով կազմակերպել որոնողական միջոցառումներ, այլեւ՝ վերադարձնել դրանք օրինական տերերին:
Ղազախստանի խորհրդարանն արդեն հավանություն է տվել ԱՊՀ տարածքում ավտոմեքենաների հափշտակման դեմ պայքարի օրինագծին, հաղորդում Է Tengrinews.kz-ն։ <Մենք ստեղծում ենք առեւանգված ավտոտրանսպորտի տվյալների միասնական տեղեկատվական բազա՝ առայժմ ԵԱՏՄ - ի 5 անդամ պետությունների շրջանում, որպեսզի անմիջապես առցանց ռեժիմով տեսնենք, թե ինչ ավտոտրանսպորտային միջոց է առեւանգվել, եւ արդեն տարածքում (այլ պետության-խմբ․) ինչ-որ միջոցներ ձեռնարկենք>, - ասել է հանրապետության ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաեւը:
Վերջին հինգ տարիների ընթացքում երկրում հաջողվել է 30 տոկոսով կրճատել ավտոմեքենաների գողությունների քանակը, ինչպես նաեւ բարձրացնել հանցագործությունների բացահայտման մակարդակը, նշել է Ղազախստանի ՆԳՆ ներկայացուցիչը: