Արմինֆո. "Ես չեմ պատրաստվում անընդհատ զբաղվել հերքումներով", - ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ մեկնաբանելով ապօրինի գործունեության համար իր հասցեին հնչեցված մեղադրանքները:
Կառավարության ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել ինքնուրույն որոշել, թե արդյոք հավատում են, որ ինքը կամ կառավարությունը ռեկետով է զբաղվում, թե՝ ոչ։ "Հավատացեք, եթե ուզում եք, վաղը կասեն, որ ես մարդ եմ ուտում ընդմիջման ժամանակ: Դուք ինձ դրել եք այստեղ, որպեսզի ես ռեկետո՞վ զբաղվեմ։ Եթե այո, ապա այո, ես ռեկետով եմ զբաղվում, եթե ոչ, ապա ինչպես կարող են, ըննննդհանրապես, նման խոսակցություններ առաջանալ", - ասել է ՀՀ վարչապետը։
Նա նաեւ նշել է, որ արդեն 2 տարի է, ինչ հերքում է այն տեղեկատվությունը, թե բաղվում է դիմակների, կոշիկների կամ թմրանյութերի բիզնեսով, եւ խնդրել է այլեւս իրեն չդիմել նման տեղեկատվությունը մեկնաբանելու կամ հերքելու խնդրանքով: "Ես մտադիր չեմ ամբողջ կյանքում զբաղվել հերքումներով", - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ տեղեկությունն այն մասին, թե Փաշինյանն զբաղվում է ապօրինի գործունեությամբ, իր տեսանյութերում տարածել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: